

Ֆասթ Բանկի Arca վճարահաշվարկային համակարգի քարտը նոր՝ հայկական առանձնահատուկ տարրերով և Բանկի խորհրդանիշով՝ Ակնով, դիզայն ունի։ Ներկայացված ինքնաոճ դիզայնից զատ, այսուհետ Arca Classic ԱկնՔարտով անկանխիկ եղանակով վճարումներից քարտապանները կստանան 2% գումարի հետվերադարձ (cashback):
Arca Classic ԱկնՔարտով անկանխիկ եղանակով մեկ գործարքի համար վճարվող հետվճարը չի կարող գերազանցել 6 հազար ՀՀ դրամը, իսկ յուրաքանչյուր հաշվետու ամսվա համար՝ 60 հազար ՀՀ դրամը: Քարտապաններին վճարվող հետվճարը տրամադրվում է 1,000 ՀՀ դրամը գերազանցող գործարքների դիմաց:
Հիշեցնենք նաև, որ Ֆասթ Բանկի բոլոր հաշիվները, այդ թվում Arca Classic ԱկնՔարտը, խնայողական են՝ դրական մնացորդի նկատմամբ տարեկան 5% տոկոսադրույք (տարեկան տոկոսային եկամտաբերությունը` մինչև 5․12%)։
Arca վճարահաշվարկային համակարգի քարտերը գործում են Հայաստանի Հանրապետության տարածքում և տվյալ ԱկնՔարտերով կատարած գործարքները ձևավորում են փոխշահավետ համագործակցություն․ քարտապաններն ստանում են քեշբեք, իսկ երկրում ավելացող անկանխիկ շրջանառությունը նպաստում է ազգային տնտեսության կայուն զարգացմանն ու ամրապնդմանը։
Ֆասթ Բանկի Arca Classic ԱկնՔարտ ձեռք բերելու համար անհրաժեշտ է ներբեռնել Բանկի մոբայլ հավելվածը, ներկայացված ցանկից ընտրել Arca Classic ԱկնՔարտն ու պատվիրել այն։ Պատրաստի քարտն անվճար առաքվելու է ՀՀ տարածքում ցանկացած հասցեով։ Ի դեպ, Ֆասթ Բանկի մոբայլ հավելվածով մինչև հունվարի 31-ն Arca Classic ԱկնՔարտ պատվիրելու դեպքում տարեկան սպասարկումն անվճար է։
Նշենք նաև, որ տեղեկատվության, կապի և կոմունալ վճարումների, ՀՀ պետական բյուջե փոխանցվող վճարումների, բարձր ռիսկային վաճառակետերում կատարված վճարումների, ֆինանսական հաստատությունների կողմից առաջարկվող ծառայությունների դիմաց գանձվող վճարումների, Arca նվեր և մեկանգամյա օգտագործման համար նախատեսված քարտերով կատարված վճարումների, ստացված հետվերադարձի, փոխհատուցման և հետգանձումների դեպքում գումարի հետվերադարձ չի լինելու:
Անկանխիկ վճարումներից 2% քեշբեքի հնարավորությունը գործելու է 2026թ․-ի հունվարի 1-ից մինչև 2026 թ․-ի դեկտեմբերի 31-ն իրականացված գործարքների համար։
Ֆասթ Բանկը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում։
Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…
Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…
«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…
Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Երեկվա հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը մի շարք ուշագրավ, եթե չասենք,…
Ավարտվեց ԱՄՆ փոխնախագահ ՋեյԴի Վենսի պատմական այցը Հայաստան, որը հայ-ամերիկյան երկկողմ կապերի ամրապնդմանն ուղղված նշանակալի…