Լրահոս 24/7

Ինչպես է ՀԷՑ-ը տարիներ շարունակ «փող գողացել» քաղաքացիներից․ Պետրոսյանը մանրամասնում է

ՀԷԿ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը սոցցանցի իր էջում գրել է.

«Վարչապետ Նիկոլ Փաշինյան-ն երեկ Կառավարության նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում ասել է. «ՀՀ-ում չկա գոնե մի ընտանիք, որից նախորդող շրջանում ՀԷՑ-ը փող չի գողացել»։

ՀԾԿՀ նախագահի կողմից ՀԷՑ-ի նկատմամբ հարուցված վարչական վարույթի շրջանակներում վերջինիս կողմից նշանակվելով ՀԷՑ-ի Ժամանակավոր կառավարիչ՝ ավելի քան 5 ամիսների գործունեության ընթացքում տիրապետում եմ ահռելի տեղեկատվության եւ փաստերի, որոնք ուղղակիորեն հաստատում են Վարչապետի խոսքերը, եւ ավելին՝ ՀԷՑ-ի կառավարման նախորդ շրջանի բազմաթիվ խախտումների, առերեւույթ հանցակազմ պարունակող փաստերի հիմամբ այս պահին Քննչական կոմիտեում եւ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված են շուրջ երկու տասնյակ քրեական վարույթներ։ Այդ փաստերի ու համակարգային խախտումների հիմքով էր նաեւ, որ ՀԾԿՀ-ն հարուցված վարույթի արդյունքում 2025թ. նոյեմբերի 17-ին ՀԷՑ-ին զրկեց բաշխման լիցենզիայից։

Ի՞նչ ի նկատի ունի Վարչապետը, երբ ասում է, որ «ՀԷՑ-ը փող է գողացել» մեր ժողովրդից.

դա մի քանի քրեական վարույթների նյութերով արդեն իսկ հիմնավորված՝ ՀԷՑ-ի բաժանորդների կողմից սպառված էլեկտրաէներգիայի ծավալների ահռելի հավելագրումների փաստերն են տասնյակ հազարավոր ընտանիքների, կազմակերպությունների եւ բյուջետային հիմնարկների հաշվառման սարքերին, ովքեր չեն սպառել, սակայն տարիներ շարունակ վճարել են դրա դիմաց,
դա ինքնավար էներգաարտադրող՝ հազարավոր ընտանիքների արեւային կայանների կողմից արտադրված էլեկտրաէներգիայի ծավալների ահռելի չափերով թերգրանցումներն են, որոնք հետ են մղվել ՀԷՑ-ի բաշխիչ ցանց եւ վերջիններս իրենց օրինական արտադրանքի համար որեւէ կերպ չեն փոխհատուցվել,
դա ՀՀ-ում էլեկտրաէներգիայի գործող՝ առանց այդ էլ բավականին թանկ սակագնի մեջ ուղղակիորեն ներառված ներդրումային ծրագրի ծախսային հոդվածներն են, որոնք տարիներ շարունակ իրականացվել են փակ տնտեսական մոնոպոլ արժեշղթայի գործադրմամբ՝ շուկայական գներից բազմապատիկ անգամ բարձր եւ ուռճացված արժեքներով, իսկ դրա դիմաց վճարել է ՀՀ քաղաքացին՝ սակագնի մեջ ներառված գումարի տեսքով…
Եւս տասնյակ նման օրինակներ կարող եմ բերել…

ՀԷՑ-ն այլեւս ծառայում է մեր ժողովրդին»։

Թիվ 1

Recent Posts

«Խաղաղության օրակարգը Վենսի այցի կենտրոնում»

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…

1 hour ago

Մինչև 2046թ. ատոմակայանի վերաբերյալ պետք է կայացվեն որոշումներ. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…

3 hours ago

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան հացահատիկի մատակարարումները կանոնավոր են դարձել

Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…

4 hours ago

Նարեկ Կարապետյանը սխալ է․ ԱՄՆ փոխնախագահին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ուղեկցել է ԿԳՄՍ նախարարը

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…

4 hours ago

Նախորդ տարվա ընթացքում ՀԱԷԿ-ում արտադրվել է 2915 մլն կՎտժ էլեկտրաէներգիա

Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…

4 hours ago

Ինչո՞ւ հնարավոր չէ նման առաջնահերթ դելիմիտացիա անել Բաքվի կողմից օկուպացված հատվածներում․ Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Երեկվա հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը մի շարք ուշագրավ, եթե չասենք,…

5 hours ago