

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․
ՀՀ-ն այն եզակի երկրներից է, որը ռազմականացման միջազգային միտումների, զինվորական ծառայության նկատմամբ ձևավորվող նոր պահանջների և ահագնացող տարբեր սպառնալիքների պայմաններում գնում է պարտադիր ժամկետային զինծառայողների թվի՝ շուրջ 25%-ով կրճատման։
Վերջերս, ենթադրաբար, «վերևից» իջնող հիմնավորումներ եմ լսում այն մասին, թե ժամկետայիններին պայմանագրայիններով փոխարինելը նաև մեծացնում է մարտական խնդիրներ լուծելու արդյունավետությունը։
Որևէ մեկը չփորձի ստվեր նետել պարտադիր ժամկետային զինծառայողների և վերջին երեք տասնամյակներում նրանց կողմից իրականացված ծառայության վրա։
Մարտական հերթապահության կրումից, դիվերսիաների հետմղումից մինչև լայնածավալ ռազմական գործողություններ՝ մեր ժամկետային զինծառայողները և՛ ՀՀ սահմանների, և՛ Արցախի ուղղությամբ իրականացրել են փայլուն օպերացիաներ ու գործել հերոսական սխրանքներ։ Պատահական չէ, որ նրանցից շատերը արժանացել են պետական բարձր պարգևների։
Ուստի ձեր տապալումները և վնասակար փոփոխությունները պարտակելու համար պարտադիր ժամկետային զինծառայողների արժանիքներն ու ծառայությունը մի՛ թերագնահատեք, առավել ևս՝ մի՛ մոտեցեք դրանց վերապահումներով։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է իր այն միտքը, որ Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքների…
Ոչ միայն հոգևորականները, այլ բոլորը քաղաքական հայացքներ ունենալու իրավունք ունեն: Ուրիշ բան է քաղաքական հայացքներ…
ԱՄՆ փոխնախագահ Վենսի այցը հասարակության շրջանում սպասումներ է առաջացրել գերիների, ռազմագերիների և անհետ կորած անձանց…
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Իրանում ռեժիմի փոփոխություն տեղի չի ունենա,…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է NVIDIA ընկերության փոխնախագահ Ռև Լեբարեդյանին։ Զրուցակիցները քննարկել են Firebird ընկերության…
Բաքվում ձերբակալվածների մասին խոսք կլինի, Բաքու մեկնելուց առաջ «Զվարթնոց» օդանավակայանում լրագրողներին խոստացավ ԱՄՆ փոխնախագահ Վենսը`…