

Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին պետական հեռուստատեսությամբ հանդես է եկել իրանցի ժողովրդին ուղղված ուղերձով։
Ուղերձում նա կտրուկ քննադատել է ցուցարարներին՝ մեղադրելով նրանց ապակառուցողական գործունեության և արտաքին ուժերին միանալու մեջ։
Նա պնդել է, որ երեկ երեկոյան Թեհրանում և մի քանի այլ քաղաքներում «վանդալների խումբ» ոչնչացրել է իրենց երկրին պատկանող շենքերը՝ ձգտելով հաճոյանալ ԱՄՆ նախագահին։
«Այդ մարդիկ հույսերը կապում են Վաշինգտոնի հետ և գործում են Իրանին վնասելու համար։ Եթե կարող է(Թրամփը), թող նախ զբաղվի իր երկրի գործերով. այնտեղ արդեն տեղի են ունենում տարբեր միջադեպեր», – ասել է Իրանի առաջնորդը։
Նա նաև կանխատեսել է, որ Թրամփի իշխանությունը կտապալվի։
Ըստ նրա՝ ամբարտավան և բռնապետ կառավարիչները սովորաբար տապալվում են իրենց ամբարտավանության գագաթնակետին։
«Ինչ վերաբերում է այն մարդուն, որը նստած է այնտեղ՝ ամբարտավանությամբ և ինքնագոհությամբ, դատելով ամբողջ աշխարհին, նա պետք է իմանա, որպես կանոն, բռնապետներն ու ամբարտավան տերությունները, ինչպիսիք են փարավոնը, Նիմրուդը, Ռեզա Խանը, Մոհամմադ Ռեզան և այլն, տապալվել են հենց այն ժամանակ, երբ գտնվում էին իրենց ամբարտավանության գագաթնակետին։ Նա նույնպես տապալվելու է», – հայտարարել է Խամենեին։
Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…
Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…
Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…
Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…