

ՆԱՏՕ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին քայլերը և աջակցում է նրանց կողմից ձեռնարկված բոլոր կառուցողական գործողություններին՝ խաղաղության համաձայնագրի հասնելու նպատակով, հայտարարել է Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի գրասենյակի ղեկավար Ալեքսանդր Վիննիկովը։
Նրա խոսքով՝ Հարավային Կովկասը ունի խոշոր տրանսպորտային հանգույց դառնալու ներուժ, սակայն դրա իրացումը պահանջում է ժամանակակից ենթակառուցվածքների զարգացում և իրական ինտերմոդալության ապահովում, ինչը թույլ կտա արդյունավետորեն տեղափոխել ապրանքներ տարբեր փուլերում, տարբեր երկրների տարածքով և տարբեր աշխարհագրական պայմաններում։
Ալեքսանդր Վիննիկովը նշել է, որ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնագիրը և դրան հաջորդած զարգացումները, այդ թվում՝ տարածաշրջանային կապի ցանցի ստեղծումը, որը հիմնականում ներառում է Ադրբեջանը, Հայաստանը և Թուրքիան, ինչպես նաև ավելի լայն առումով Կենտրոնական Ասիան կապում է Եվրոպայի հետ, հստակ ցույց են տալիս այդ հնարավորությունները։ Նա ընդգծել է, որ անկախ նախաձեռնություններին տրված անվանումներից, կարևոր է, որպեսզի դրանք իրականում ծառայեն տարածաշրջանի երկրների շահերին, ստեղծեն պայմաններ տնտեսական և տարանցիկ ներուժի լիարժեք օգտագործման համար և նպաստեն խաղաղության ու երկարաժամկետ կայունության կառուցմանը։
Նրա խոսքով՝ այս սկզբունքները կազմում են TRIPP նախաձեռնության հիմքը և կարող են զգալի տնտեսական հնարավորություններ բացել ողջ Հարավային Կովկասի տարածաշրջանի համար։
Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…
Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…
Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…
Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…