Լրահոս 24/7
12.01.2026

Մեր անվտանգությունը չի կարող հիմնվել մեկ կենտրոնի «բարի կամքի» վրա. Բաբաջանյան

Մեր անվտանգությունը չի կարող հիմնվել մեկ կենտրոնի «բարի կամքի» վրա. Բաբաջանյան

«Հանուն հանրապետության» կուսակցության հիմնադիր Արման Բաբաջանյանը գրել է.

Եթե մի երկիր չի կարող պաշտպանել անգամ այն գործընկերներին, որոնց հետ ունեցել է տասնամյակների «դաշնակցային» կապ, ռազմատեխնիկական մատակարարումներ ու ռազմավարական ներդրումներ, ապա նրանից «անվտանգություն ակնկալելը» մեկ անուն ունի՝ վտանգավոր ինքնախաբեություն։

Նայեք փաստերին։ Վենեսուելայում ԱՄՆ-ը իրականացրեց գործողություն և Նիկոլաս Մադուրոյին վերցրեց ու բերեց ԱՄՆ դատարան, իսկ Մոսկվայի արձագանքը փաստացի սահմանափակվեց հայտարարություններով։ Սա այն դեպքում, երբ Ռուսաստանի և Վենեսուելայի կապերը տարիներով ներկայացվել են որպես ռազմավարական, և Ռուսաստանը, տարբեր գնահատականներով, վաճառել է մեծածավալ սպառազինություն ու կառուցել ծանր քաղաքական կապեր, բայց վճռական պահին չկարողացավ խաղի ընթացքը փոխել։

Սիրիայում Ասադի համակարգի փլուզումը, Իրանի շուրջ շարունակվող հարվածների ու ճնշման ալիքը, և Կուբայի շուրջ նոր խմորումները մեկ բան են ցույց տալիս․ Ռուսաստանի «գլոբալ հենարանները» մեկը մյուսի հետևից դառնում են բանակցության առարկա, ոչ թե երաշխիք, իսկ Մոսկվան ավելի ու ավելի հաճախ սահմանափակվում է հայտարարություններով այնտեղ, որտեղ պիտի կարողանար կանխել, պաշտպանել ու պահել ազդեցությունը։

Ամենախորը և հիմնարար ապացույցը Հայաստանի փորձն է, որովհետև այստեղ խոսքը ոչ թե հեղինակության, այլ կյանքի, տարածքի և պետականության մասին է։ Երբ 2020-ից հետո Ռուսաստանի հետ կառուցված անվտանգային համակարգը փուլ առ փուլ քանդվեց, երբ 2021-ին Հայաստանի ինքնիշխան տարածքում եղան ադրբեջանաան ներթափանցումներ, երբ 2022-ին եղավ լայնամասշտաբ հարված Հայաստանի ուղղությամբ, իսկ 2023-ին Արցախը մեկ հարվածով վերջնականապես անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ ու հայ բնակչությունը զանգվածաբար բռնի տեղահանվեց, մենք տեսանք մի բան՝ «դաշնակցային» բառը չի աշխատում, եթե դրա հետևում չկա իրական կամք, կարողություն և պատասխանատվություն։ Եվ եթե չկա գործողություն, ապա «երաշխիք» ասվածը դառնում է միայն թղթի կտոր ու քարոզչություն։

Սա Հայաստանի համար պարզապես դառը փորձ չէ։ Սա պետական չափում է՝ ով ինչ է անում, երբ իրավիճակը կրիտիկական է։ Երբ մի «դաշնակից» չի կանխում, չի կանգնեցնում, չի պաշտպանում, ապա նա քեզ չի տալիս անվտանգություն։ Նա քեզ տալիս է կախվածություն, իսկ կախվածության ամենավտանգավոր տեսակը այն է, երբ քեզ համոզում են, թե դու պաշտպանված ես, ու դու այդ համոզմունքով ուշացնում ես սեփական պաշտպանությունը։

Հայաստանի համար եզրակացությունը հետևյալն է՝ մեր անվտանգությունը չի կարող հիմնվել մեկ կենտրոնի «բարի կամքի» վրա։ Այն պետք է հիմնվի մեր պետության սուբյեկտայնության վրա՝ սեփական սահմանների լիարժեք վերահսկողություն, սեփական օդային տարածքի վերահսկողություն, սեփական պաշտպանական կարողությունների աճ, և գործընկերային համակարգ, որտեղ ոչ մեկին չենք տալիս մենաշնորհ Հայաստանի անվտանգության նկատմամբ, որովհետև անկախությունը խոսք չէ․ անկախությունը գործունակ համակարգ է, և այդ համակարգը կառուցվում է միայն մեկ տրամաբանությամբ՝ Հայաստանը պետություն է, ոչ թե ազդեցության գոտի։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է