

Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, թե իրենց երկրում տեղի ունեցած բողոքի ցույցերը եղել են խաղաղ, սակայն ահաբեկչական խմբավորումները ցուցարարների շարքեր են ներխուժել։
Այս հայտարարությունն Արաղչին արել է դիվանագիտական կորպուսի ղեկավարների հետ հանդիպման ժամանակ։ Նա նշել է, որ կառավարությունը անմիջապես սկսել է բանակցություններ առևտրականների և շահագրգիռ կողմերի հետ։
Նախարարը նշել է, որ կառավարությունը ձեռնարկել է մի շարք միջոցներ և բարեփոխումներ՝ խաղաղ ցույցերին պատասխանելու նպատակով։
«Ահաբեկչական զինյալ խմբավորումները ներխուժեցին ցուցարարների շարքեր՝ բողոքները շեղելու իրենց հիմնական ուղուց։ Մենք ունենք ապացույցներ, որ կրակ են բացել անվտանգության ուժերի վրա՝ զոհերի թիվը արհեստականորեն ավելացնելու նպատակով, ինչը համապատասխանում է Թրամփի ցանկություններին»։
Նա ընդգծել է, որ արևմտյան երկրները, հատկապես՝ Միացյալ Նահանգները, նախկինում բողոքի ցույցերին արձագանքել են անվտանգության և կոշտ մեթոդներով. «Այն, ինչ տեղի է ունենում հիմա, ոչ թե բողոքներ են, այլ ահաբեկչական պատերազմ երկրի դեմ»,– ասել է նա։
Արաղչու խոսքով, անկարգությունների մասնակիցները հրկիզել են 53 մզկիթ. «Նրանք ոչ միայն հրկիզել են 53 մզկիթ, այլև նույնիսկ վիրավորներին չեն խնայել և նրանց վրա կրակել են գլխից»։
Իրանի ԱԳ նախարարը նաև վստահեցրել է, որ իշխանություններն այժմ լիովին վերահսկում են երկրում տիրող իրավիճակը։
«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…
Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…
Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…
«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…
Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…