

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է «Դատական գործերի քննության ողջամիտ ժամկետների պահպանման գործնական կամ ընթացակարգային խոչընդոտները» թեմայով պանելային քննարկմանը:
Նա կարևորել է հարցերի հայեցակարգային հիմքերին հասնելը։ Նրա խոսքով, արդարադատության ոլորտում հասկացությունների ճշգրտման հարց կա. «Փորձեցի գտնել՝ մեր իրականության մեջ ձևակերպվա՞ծ է, թե ինչ է արդարադատությունը կամ արդարությունը»։
Ըստ նրա բոլորը պահանջում են արդարություն ու արդարադատություն, բայց կարևոր է հասկանալ՝ դրանք ինչ են․ «Ո՞րն է մեր հանրային, պետական ընկալումը արդարության ու արդարադատության մասին»։
Ըստ նրա, կան ֆունդամենտալ այլ հարցեր էլ, օրինակ՝ ով է արդարադատության պատասխանատուն, ինչպես է նա կրում այդ պատասխանատվությունը. «ՀՀ-ում լեգիտիմության մի աղբյուր գոյություն ունի՝ ժողովուրդը, և հաջորդ աղբյուրը սահմանադրությունն է ու դրանից բխող իրավակարգը։ Իսկ եթե պարզվի՝ ժողովրդի ու սահմանադրության մեջ խզում կա, չի՞ ստացվում, որ հաստատված իրավակարգը լեգիտիմության պրոբլեմ ունի»։
Ըստ նրա, արդարության հաստատման համար պետությունը պետք է գնա որոշ սահմանափակումների, սակայն դա լարումներ կառաջացնի, իսկ խնդրի լուծումն այն է, որ քաղաքացին համարի՝ ինքն է որոշել, և իրենից է բխում իրավիճակը. «Մենք իշխանության լեգիտիմության հարցը լուծել ենք, իրավակարգի լեգիտիմության հարցը չենք լուծել»։
Վարչապետի խոսքով, իշխանության լեգիտիմության հարցը լուծվել է ընտրություններով, որի արդյունքները կասկածի տակ չեն, բայց ընտրությունը, որով հաստատվել է իրավակարգը՝ հանրաքվեն, դրա արդյունքները կասկածի տակ են, և քանի հարցը չի լուծվել, այն վիրուսի նման քայքայում է։ «Մենք իրավակարգի լեգիտիմության խնդիր ունենք»,- ասել է նա։
ՀՅԴ ՀԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը գրում է․ «Ինչու է Նիկոլի ռեժիմը…
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Մերձավոր Արևելքի հարցերով բանագնաց Սթիվ Ուիթքոֆֆը հայտարարել է, որ Թրամփի անմիջական…
Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Սամվել Կարապետյանի նկատմամբ տնային կալանք կիրառելու որոշումը․ նա կտեղափոխվի ԱԱԾ…
Առաջիկայում չեմ կարող իրացնել իմ իրավունքը՝ որպես կուսակցական և լինել նախընտրական ցուցակում: Այս մասին լրագրողների…
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձել է գերիների վերադարձին՝ նշելով, որ գործընթացը տեսանելի չէ, սակայն այն…
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ զինծառայողի մահվան դեպքի առթիվ 2026 թվականի հունվարի 14-ին նախաձեռնված…