

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները աննախադեպ հարվածներ կհասցնի Իրանին, եթե Թեհրանը հարձակվի ամերիկյան ռազմական և առևտրային օբյեկտների վրա։
«Եթե նրանք դա անեն, մենք կհարվածենք նրանց այնպիսի ուժով, որը նրանք երբեք չեն զգացել, և նրանք նույնիսկ չեն հավատա դրան։ Ես գործելու շատ հզոր տարբերակներ ունեմ»,-«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ լրագրողներին ասել է նա՝ պատասխանելով այդ թեմայի վերաբերյալ հարցին։
Հարցին, թե արդյոք Թեհրանը հատել է «կարմիր գիծը», նախագահը պատասխանել է. «Դե, նրանք սկսում են դա անել, կարծես թե այդպես է»։ Նա հավելել է, որ ԱՄՆ-ն ուսումնասիրում է արձագանքի տարբերակները, այդ թվում՝ ռազմականը։
Սպիտակ տան ղեկավարը նաև կրկնեց, որ Միացյալ Նահանգները «այս կամ այն կերպ» կվերադարձնի Գրենլանդիան, հակառակ դեպքում, նրա պնդմամբ, այն կվերցնեն Ռուսաստանը կամ Չինաստանը: Նա նաև իրեն անվանեց ՆԱՏՕ-ի փրկիչ և հայտարարեց, որ դաշինքը կվշտանա, եթե Միացյալ Նահանգները դուրս գա այնտեղից:
Թուրքիան չի ձգտում ազդեցություն ունենալ տարածաշրջանում: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։…
Ռուսաստանը շահավետ համագործակցություն ունի և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ գրեթե բոլոր ոլորտներում: Մոսկվան մտադիր է…
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է Թեհրանի միջուկային ծրագիրը ստուգելու իր պատրաստակամության մասին՝ համոզվելու համար,…
Քանի որ վերջապես խաղաղություն է հաստատված, կարելի է խոսել վերջին հինգ տարիների մասին՝ էս ծանր…
«Վենսի այցի մասին ամեն ինչ ասվեց, ամեն ինչ գրվեց, և ինչպես օգոստոսի 8-ին, այնպես էլ…
«Հարգելի ժողովուրդ, Հայաստանում բուժօգնությունն ապահովագրության շրջանակներում անվճար չէ։ Անվճար ոչինչ չի լինելուն»,- ասուլիսում ասաց առողջապահության…