

Մենք ունենք պրակտիկա, որ կարգապահական վարույթների ընթացքում այն դատավորները, որոնք զգում են կամ կանխատեսում են՝ հանգուցալուծումը հնարավոր է լիազորությունների դադարեցման տեսքով, սեփական դիմումի համաձայն՝ դուրս են գալիս համակարգից: Այդ մասին դատական գործերի քննության ողջամիտ ժամկետների պահպանման խոչընդոտների թեմայով քննարկման ժամանակ հայտարարել է ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը:
«Ես չեմ կարող ասել՝ սա լա՞վ է, թե՞ վատ: Վատ է քաղաքացու տեսանկյունից, ում աչքերում այդ դատավորը այդպես էլ չի արժանանում համապատասխան պատասխանատվության, բայց լավ է այն տեսանկյունից, որ դատական համակարգը մաքրվում է և իրապես մաքրվում է, որովհետև (ներողությո՛ւն, բայց ես ամենայն պատասխանատվությամբ կարող եմ ասել) մեզ պետք չեն դատավորներ, որոնք 7 տարի շարունակ կարող են քննել պարզունակ հայցեր:
Այս առումով մենք պետք է ունենանք գործիքակազմեր, որ դիմում գրելուց հետո հնարավորություն չեն տա համալրել դատավորների շարքերն ապագայում»,- ասել է ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը:
Հայաստանի ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ «ՌԴ…
ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ամփոփում է Հայաստանում պաշտոնավարման իր եռամյա շրջանը, որը նշանավորվեց Հայաստանի և…
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին։ Այս մասին հայտնում է վարչապետի…
«Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել և չի անի բարեկամական Իրանի ժողովրդի, պետության նկատմամբ և…
Հունվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ զորամասերից մեկը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակվել են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում և հարակից օրենքներում…