Լրահոս 24/7

Սոլովյովի գարշելի պահվածը նաև սնելու է նրանց, ովքեր յոթ երգ գիտեն, յոթն էլ հիբրիդի մասին

Լրագրող Թաթուլ Հակոբյանը գրել է.

Սոլովյովի զազրելի և անմարդկային արարքը կարող են դատապարտել աշխարհի 10 միլիոն հայերից յուրաքանչյուրն իրենց սոցիալական էջերում: Հազարավորները արդեն իսկ դատապարտել են: Բայց այստեղ կարևոր է, ավելի ճիշտ՝ անհրաժեշտ, այլ բան նաև.

ա/ արգելել Ռուսաստանի իշխանությունների տեսակետներն արտահայտող այս մարդու մուտքը Հայաստան, անշուշտ նաև զրկել հայկական պարգևներից, եթե նման մեխանիզմ գոյություն ունի,

բ/ արտգործնախարարության մակարդակով դատապարտել պատերազմական անթաքույց այս կոչը,

գ/ Փաշինյան-Պուտին զրույցում, լինի հեռախոսազրույց կամ հանդիպում, ահազանգել սրա մասին, ընդ որում՝ հրապարակային:

Բոլոր մակարդակներում պետք է հիշեցնել, որ Ռուսաստանը Հայաստանում ունի.

ա/ ռազմական ներկայություն Գյումրիի 102-րդ ռազմակայանի տեսքով,

բ/ Թուրքիա-Հայաստան սահմանին կանգնած են նաև ռուս սահմանապահներ,

գ/ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է:

Տպավորություն ունեմ, որ առաջիկա ընտրություններում օրակարգի վրա է լինելու հիբրիդային պատերազմի թեման, իսկ Սոլովյովի գարշելի պահվածը նաև սնելու է նրանց, ովքեր յոթ երգ գիտեն, յոթն էլ հիբրիդի մասին:

Թիվ 1

Recent Posts

Հետևողականորեն գնալու ենք սահմանազատման միջոցով ՀՀ տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերմանը. վարչապետ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է իր այն միտքը, որ Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքների…

10 hours ago

Պատարագի խորանն օգտագործել քաղաքական քարոզի համար՝ սրբապղծություն է. վարչապետ

Ոչ միայն հոգևորականները, այլ բոլորը քաղաքական հայացքներ ունենալու իրավունք ունեն: Ուրիշ բան է քաղաքական հայացքներ…

10 hours ago

Վենսի այցը կարող է որոշ պրոցեսներ արագացնել՝ գերիների հարցը խաղաղության լույսի ներքո լուծելու համար

ԱՄՆ փոխնախագահ Վենսի այցը հասարակության շրջանում սպասումներ է առաջացրել գերիների, ռազմագերիների և անհետ կորած անձանց…

16 hours ago

Ֆիդանը պնդում է, որ ավիահարվածներով և պատերազմով Իրանում ռեժիմի փոփոխություն չի լինի

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Իրանում ռեժիմի փոփոխություն տեղի չի ունենա,…

16 hours ago

Վարչապետն ընդունել է NVIDIA ընկերության փոխնախագահին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է NVIDIA ընկերության փոխնախագահ Ռև Լեբարեդյանին։ Զրուցակիցները քննարկել են Firebird ընկերության…

17 hours ago

Բաքվում ձերբակալվածների մասին խոսք կլինի․ Վենս

Բաքվում ձերբակալվածների մասին խոսք կլինի, Բաքու մեկնելուց առաջ «Զվարթնոց» օդանավակայանում լրագրողներին խոստացավ ԱՄՆ փոխնախագահ Վենսը`…

17 hours ago