Լրահոս 24/7

Հարավային Կորեայի նախկին նախագահը կդատապարտվի մահապատժի

Սեուլի կենտրոնական շրջանային դատարանը փետրվարի 19-ին կհրապարակի վճիռը Հարավային Կորեայի նախկին նախագահ Յուն Սոկ Յոլի գործով։ Այդ մասին հայտնում է Yonhap գործակալությունը՝ նշելով, որ հատուկ դատախազական խումբը դատարանից պահանջել է նախկին նախագահի համար մահապատիժ։

Դատավարության եզրափակիչ նիստի ընթացքում հատուկ դատախազի օգնականը հայտարարել է, որ Յուն Սոկ Յոլը փորձել է ռազմական դրություն սահմանել՝ իշխանությունը երկարաժամկետ պահպանելու նպատակով՝ փորձելով վերահսկողություն հաստատել դատական և օրենսդիր իշխանությունների նկատմամբ։ Մեղադրանքի համաձայն՝ հանցագործության ծանրությունը պայմանավորված է նաև նրանով, որ օգտագործվել են պետական ռեսուրսներ, որոնք պետք է ծառայեին բացառապես հանրային շահերին։

Յուն Սոկ Յոլը ներգրավված է նաև այլ քրեական գործերում, այդ թվում՝ ապստամբություն ղեկավարելու մեղադրանքով։ Բացի այդ, նրան մեղադրում են իշխանության չարաշահման, ինչպես նաև՝ Հյուսիսային Կորեա անօդաչու թռչող սարքեր ուղարկելու ենթադրյալ դեպքի հետ։

Հավելենք՝ Հարավային Կորեայում քաղաքական ճգնաժամը սկսվել էր 2024 թվականի դեկտեմբերին, երբ Յուն Սոկ Յոլը հայտարարել էր ռազմական դրություն, սակայն այն չհաստատվեց խորհրդարանի կողմից։ Արդյունքում նա ենթարկվեց իմփիչմենթի, որը 2025 թվականի ապրիլին հաստատվեց Սահմանադրական դատարանի կողմից։

Թիվ 1

Recent Posts

Հետևողականորեն գնալու ենք սահմանազատման միջոցով ՀՀ տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերմանը. վարչապետ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է իր այն միտքը, որ Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքների…

10 hours ago

Պատարագի խորանն օգտագործել քաղաքական քարոզի համար՝ սրբապղծություն է. վարչապետ

Ոչ միայն հոգևորականները, այլ բոլորը քաղաքական հայացքներ ունենալու իրավունք ունեն: Ուրիշ բան է քաղաքական հայացքներ…

10 hours ago

Վենսի այցը կարող է որոշ պրոցեսներ արագացնել՝ գերիների հարցը խաղաղության լույսի ներքո լուծելու համար

ԱՄՆ փոխնախագահ Վենսի այցը հասարակության շրջանում սպասումներ է առաջացրել գերիների, ռազմագերիների և անհետ կորած անձանց…

16 hours ago

Ֆիդանը պնդում է, որ ավիահարվածներով և պատերազմով Իրանում ռեժիմի փոփոխություն չի լինի

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Իրանում ռեժիմի փոփոխություն տեղի չի ունենա,…

16 hours ago

Վարչապետն ընդունել է NVIDIA ընկերության փոխնախագահին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է NVIDIA ընկերության փոխնախագահ Ռև Լեբարեդյանին։ Զրուցակիցները քննարկել են Firebird ընկերության…

17 hours ago

Բաքվում ձերբակալվածների մասին խոսք կլինի․ Վենս

Բաքվում ձերբակալվածների մասին խոսք կլինի, Բաքու մեկնելուց առաջ «Զվարթնոց» օդանավակայանում լրագրողներին խոստացավ ԱՄՆ փոխնախագահ Վենսը`…

17 hours ago