Լրահոս 24/7

Սա կազմակերպված հանցագործություն էր․ «Մոսադի» գործակալները գտնվում են Իրանի փողոցներում․ դեսպան

Բողոքի ցույցերը սկսվել են դեկտեմբերի 28-ին Թեհրանի շուկայում՝ ազգային արժույթի տատանումների և Իրանի կառավարության կողմից ազգային արժույթի վերաբերյալ որոշման հետևանքով առաջացած տնտեսական խնդիրների պատճառով։ Այս մասին հունվարի 14-ին մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրգոլամին։

«Իրանի կառավարությունը հայտարարել է, որ բնակչությունը բողոքի ակցիաների և իր դժգոհությունն արտահայտելու իրավունք ունի, ինչն ամրագրված է Սահմանադրությամբ։ Դրա հետ մեկտեղ Իրանի կառավարությունը պարտավոր է նաև ապահովել հասարակության անվտանգությունը։Ոստիկանությանը հրահանգներ էին տրված, որ պետք է ապահովել անվտանգությունը։ Ամեն ինչ փոխվել է հունվարի 9-ին, երբ պարզ է դարձել, որ տեղի ունեցող գործընթացների նպատակն այն է, ինչ արվել է Սիրիայում», – նշել է դեսպանը։

Նա բացատրել է, որ մի փոքր խումբ կարողացել է զավթել բողոքի ցույցերը, ինչը հանգեցրել է բախումների և կրակոցների՝ ուղղված թե՛ ոստիկանության, թե՛ քաղաքացիական անձանց դեմ։

«Սա կազմակերպված հանցագործություն էր, որին մասնակցել են ահաբեկչական խմբավորումներ, որոնք հատուկ պատրաստված էին մարդկանց սպանելու համար, քանի որ Թրամփն ասել էր, որ եթե մարդիկ սպանվեն, Միացյալ Նահանգները կմիջամտի։ Իսրայելցի պաշտոնյաները, ինչպես նաև ԱՄՆ նախկին պետքարտուղար Պոմպեոն, հաստատել են, որ Մոսադի գործակալները գտնվում են Իրանի փողոցներում», – հավելել է Շիրգոլամին։

Թիվ 1

Recent Posts

Եպիսկոպոսաց ժողովի կարգավիճակը կփոխվի․ Նաթան արքեպիսկոպոս

Նաթան արք. Հովհաննիսյանհայտնել է, որ եպիսկոպոսաց ժողովի կարգավիճակը կփոխվի։ Քանի որ Գարեգին Բ-ն չի կարողանալու…

6 seconds ago

Երևանը մնում է ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ․ Գալուզին

ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը խոսել է հայ-ռուսական հարաբերությունների մասին՝ նշելով, որ Երևանը Մոսկվայի…

1 hour ago

Կրակոցներ չկան, ոչ ոք չի վիրավորվում, ոչ ոք չի մահանում․ Ալիև

Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…

18 hours ago

դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Գարեգին Բ-ի նկատմամբ․ փաստաբան

ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…

19 hours ago

Չի կարող լինել վարչապետի թեկնածու. ջախջախիչ պարտություն են տանելու. Սիմոնյանը՝ Կարապետյանին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ «Ինքը չի…

21 hours ago

Ցանկացած պարագայում ՀՀ-ի շահն ենք պաշտպանելու. Գևորգ Պապոյան

Եթե Ռուսաստանը կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն և մենք դրանից…

22 hours ago