Լրահոս 24/7
14.01.2026

Սամվել Կարապետյանը գտնվել է բժշկական հսկողության տակ, թոքերի հետ կապված գանգատ չի նշել․ ՔԲԿ տնօրեն

Սամվել Կարապետյանը գտնվել է բժշկական հսկողության տակ, թոքերի հետ կապված գանգատ չի նշել․ ՔԲԿ տնօրեն

«Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր, գործարար Սամվել Կարապետյանը քրեակատարողական հիմնարկում գտնվելու ամբողջ ընթացքում մշտապես գտնվել է բժշկական հսկողության տակ և թոքերի հետ կապված գանգատ չի նշել։ «Արմենպրես»-ի հետ հարցազրույցում այս մասին հայտարարել է Առողջապահության նախարարության «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Կամո Մանուկյանը՝ պատասխանելով Կարապետյանի փաստաբանների հայտարարությանը, թե նրան ՔԿՀ-ում անհրաժեշտ օգնություն չի ցուցաբերվել, ինչի հետևանքով Սամվել Կարապետյանը կալանավայրում երկկողմանի թոքաբորբ է տարել։

– Պարոն Մանուկյան, Սամվել Կարապետյանի փաստաբաններն ահազանգում են, թե կալանավայրում Կարապետյանը չի ստացել համապատասխան բուժօգնություն, մասնավորապես` նշում են, որ արդեն տնային կալանքի պայմաններում անցել է հետազոտություն, որի արդյունքում պարզվել է, որ Կարապետյանը կալանավայրում եղած ժամանակ երկկողմանի թոքաբորբ է տարել։ Եթե նույնիսկ ազատազրկվածը որևէ առողջական գանգատ չի ներկայացնում, արդյո՞ք այս մարդկանց առողջության համար պատասխանատուները պարտավոր չեն քայլեր ձեռնարկել բուժսպասարկումը նրանց հասանելի դարձնելու համար։ Կոնկրետ Կարապետյանի դեպքով պարբերաբար բուժզննումներ իրականացվե՞լ են, ինչպե՞ ս է պատահել, որ նա կալանավայրում երկկողմանի թոքաբորբ է տարել` զուրկ մնալով համապատասխան հետազոտություններից ու բուժօգնությունից։

– 2025 թվականի հունիսի 19-ից Սամվել  Կարապետյանը մշտապես գտնվել է բժշկական հսկողության տակ, պարբերաբար զննվել է թե՛ ստորաբաժանման բժշկի (մասնագիտությամբ՝ թերապևտ), թե՛ նեղ մասնագետների կողմից (ներզատաբան, նյարդաբան, քիթ-կոկորդ-ականջաբան), դեղորայք ստանալու նպատակով պարբերաբար ներկայացել է բժշկական ստորաբաժանում: Մասնավորապես` 2025թ-ի դեկտեմբերին ավագ բուժանձնակազմի կողմից զննության ենթարկվելու և միջին բուժանձնակազմի կողմից դեղորայքային բուժում ստանալու նպատակով 9 անգամ այց է արձանագրվել բժշկական ստորաբաժանում, որոնց ընթացքում թոքերի հետ կապված գանգատներ չի նշել, օբյեկտիվ զննությամբ արձանագրվել են հեմոդինամիկ տվյալների (սատուրացիա, ջերմություն) նորմալ ցուցանիշներ:

Անցել է նաև նեղ մասնագետի մոտ խորհրդատվություններ: Որևէ գանգատներ չի նշվել:

Սա ընդհանրական: Մանրամասները չեմ կարող ներկայացնել` բժշկական գաղտնիքից ելնելով:

– Առհասարակ, Քրեակատարողական հիմնարկներում ի՞նչ սկզբունքով է իրականացվում ազատազրկված քաղաքացիների բուժումը. քաղաքացին ի՞նքն է դիմում առողջական գանգատներով, թե՞ կա բուժաշխատողների կողմից ազատազրկվածների, այսպես ասած, առողջության մշտադիտարկում։

– Ազատազրկված անձանց բժշկական սպասարկումը իրականացվում է տրամադրված լիցենզիայի շրջանակներում, համաձայն գործող ընթացակարգերի և գործելակարգերի՝ արտահիվանդանոցային պայմաններում՝ ընդունվելիս կատարվում է մարմնական զննություն, կիրառվում է հոգեկան առողջության գնահատման գործիքը, առաջնային բժշկական զննություն, ռապիդ թեստավորումներ, հետագայում ըստ դիմելիության, նաև դիսպանսեր և դինամիկ հսկողության շրջանակներում, նաև իրականացվում են տարեկան կանխարգելիչ այցեր։ Հիվանդանոցային բուժումը իրականացվում է «Արմավիր» ստորաբաժանման ստացիոնար թերապևտիկ բաժանմունքում՝ ավագ և միջին բուժանձնակազմի 24 ժամյա  հսկողության տակ:

–  Հաշվի առնելով այն, որ ազատազրկված անձը կարող է գերադասել պահման խցի փոխարեն երկար ժամանակ գտնվել հիվանդանոցային պայմաններում, հաճա՞խ են լինում գոյություն չունեցող առողջական խնդիրների մասին կեղծ ահազանգեր։ Իսկ հնարավոր համարո՞ւմ եք, որ այս համատեքստում իրապես բուժման կարիք ունեցող ազատազրկված քաղաքացիները դուրս մնան իրենց անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց։

– Հիվանդանոցային բուժման ուղեգրումն իրականացվում է միայն բժշկական ցուցումով, սակայն անհրաժեշտ է նշել, որ իրոք բազմաթիվ դեպքերում հիվանդանոցային բուժման պահանջը լինում է չհիմնավորված, ցանկացած քրոնիկական հիվանդության առկայության դեպքում ազատազրկված անձը պահանջում է տեղափոխել հիվանդանոց։ Այդ դեպքերում իրականացվում են բացատրական աշխատանքներ ստորաբաժանումների բժիշկների կողմից։ Բուժման կարիք ունեցող ազատազրկված քաղաքացիները ցանկացած դեպքում չեն կարող չստանալ իրենց անհրաժեշտ բուժօգնությունը։

– Կադրային ինչպիսի՞ հագեցվածություն ունեն քրեակատարողական հիմնարկների հիվանդանոցային հատվածները. արդյո՞ք համալրված են նեղ, պրոֆեսիոնալ մասնագետներով, անհրաժեշտ լաբորատոր, գործիքային հետազոտությունների հնարավորությամբ ու բուժսարքավորումներով։

Ներկայումս բժշկական ստորաբաժանումները համալրված են բժշկական կադրերով։ ՊՈԱԿ-ը համալրված է որակյալ նեղ մասնագետներով, որոնք, ըստ անհրաժեշտության, սպասարկում են պլանային խորհրդատվության ցուցում բոլոր ՔԿ հիմնարկներում պահվող ազատազրկված անձանց՝ ՔԿ հիմնարկներ կատարվող պարբերական այցերի միջոցով: Բոլոր բուժաշխատողները հավաստագրված են, վերապատրաստումները կրում են շարունակական բնույթ։ Այն խորհրդատվությունները, լաբորատոր գործիքային հետազոտությունները, որոնց լիցենզիա ստորաբաժանումները չունեն իրականացվում են կցագրված քաղաքացիական ԱԱՊ կազմակերպությունների կողմից տրամադրվող ծառայությունների շրջանակներում նաև մասնագիտացված քաղաքացիական բժշկական հաստատություններում։

–  Ո՞ր դեպքերում է, որ ազատազրկվածի բուժումը կազմակերպվում է կալանավայրի հիվանդանոցային հատվածում և ո՞ր դեպքում է, որ ազատազրկվածին տեղափոխում եք քաղաքացիական բժշկական կենտրոն։

– «Արմավիր» բժշկական ստորաբաժանման ստացիոնար թերապևտիկ բաժանմունքում հիվանդանոցային բուժումը կազմակերպվում է համաձայն բժշկական ցուցումների, առաջնորդվելով գործող գործելակարգերով։ Մասնագիտացված բժշկական օգնությունը տրամադրվում է քաղաքացիական բժշկական հաստատությունների կողմից, բժշկական ցուցման դեպքում։

– Կոնկրետ ի՞նչ քայլեր եք իրականացնում, որ բժշկական օգնության կարիք ունեցող յուրաքանչյուր ազատազրկված, անկախ նրանից նա բարձրաձայնում է իր առողջական խնդրի մասին, թե` ոչ, ունենա անհրաժեշտ բուժօգնություն ստանալու իր հիմնարար իրավունքի իրացման հնարավորությունը։

– Անհրաժեշտ է նշել, որ բացի ազատազրկված անձի առաջնային և կանխարգելիչ զննությունների, անհատական դիմելիության, դիսպանսեր և դինամիկ հսկողությունից ՔԿ հիմնարկներում դեղորայքի տրամադրման կարգը այնպիսիսն է, որ պացիենտները դեղորայք ստանալու նպատակով այցելում են բժշկական ստորաբաժանում (հոգեմետ և հոգեներգործուն դեղորայք ընդունելիս ամենօրյա ռեժիմով, այլ դեղորայք ստանալու դեպքում առնվազնը 5 օրը մեկ), հետևաբար գտնվում են բժշկական անձնակազմի դիտարկման ներքո։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է