Լրահոս 24/7

Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկումներ են ունեցել TRIPP-ի շրջանակային փաստաթղթի շուրջ

«Զանգեզուրի միջանցքը» կարևոր է ինչպես Միջին միջանցքի, այնպես էլ Ադրբեջանի մայրցամաքային մասի և Նախիջևանի միջև կապ հաստատելու համար։ Ըստ ԱՊԱ-ի, այս մասին մամուլի ասուլիսում հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։

Նրա խոսքով, Թուրքիան ցանկանում է Ադրբեջանի և Հայաստանի միջև վերջնական խաղաղության համաձայնագրի ստորագրում։

Արտգործնախարարն ընդգծել է, որ Թուրքիան մտադիր է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ. «Ե՛վ Ադրբեջանը, և՛ Թուրքիան, ինչպես նաև Հայաստանը ունեն դրա համար անհրաժեշտ կամքը»։

Ֆիդանը նշել է, որ ինքն ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը քննարկել են Թրամփի «Միջազգային խաղաղության և բարգավաճման ճանապարհային քարտեզի» (TRIPP) իրականացման շրջանակային փաստաթուղթը։ Նա հավելել է, որ Թուրքիայի նախագահին նույնպես տեղեկացվել է շրջանակային փաստաթղթի մասին.

«ՀՀ արտաքին գործերի նախարարի Վաշինգտոն կատարած այցի ժամանակ հրապարակվել է TRIPP շրջանակային փաստաթուղթը։ Մենք այս հարցի շուրջ երկժամյա քննարկումներ ենք ունեցել իմ հարգարժան գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ։ Ադրբեջանական կողմի հեռանկարները կարևոր են մեզ համար։ Նախագահ Էրդողանին նույնպես տեղեկացվել է դրա մասին»,- ասել է նա։

Թիվ 1

Recent Posts

ԱՄՆ-ն ու ՌԴ-ն համեմատելիս պետք է հրաժարվենք էմոցիաներից ու գնահատենք չափելի ցուցանիշները

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…

13 minutes ago

«Խաղաղության օրակարգը Վենսի այցի կենտրոնում»

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…

1 hour ago

Մինչև 2046թ. ատոմակայանի վերաբերյալ պետք է կայացվեն որոշումներ. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…

3 hours ago

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան հացահատիկի մատակարարումները կանոնավոր են դարձել

Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…

4 hours ago

Նարեկ Կարապետյանը սխալ է․ ԱՄՆ փոխնախագահին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ուղեկցել է ԿԳՄՍ նախարարը

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…

5 hours ago

Նախորդ տարվա ընթացքում ՀԱԷԿ-ում արտադրվել է 2915 մլն կՎտժ էլեկտրաէներգիա

Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…

5 hours ago