

Փաստաթղթում հստակ նշված է, որ «ֆրոնտ-օֆիսը» կամ ընդունարանը չի որոշում, այլ որոշումները կայացնում են Հայաստանի համապատասխան մարմինները, այսինքն՝ «բեք-օֆիսը»,– հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով TRIPP-ի իրագործման մասին հայ-ամերիկյան հայտարարությանը։
Նա հիշատակել է նաև «Զվարթնոց» օդանավակայանը, որի կարգավորումները գործում են երկար ժամանակ, և ՀՀ տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը չեն տուժել. «Ինչ տեղի է ունենում «Զվարթնոց» օդանավակայանում, ՀՀ տարածքում, ՀՀ մայրաքաղաքում կամ դրա հարևանությամբ, նույնը կարող է տեղի ունենալ նաև ՀՀ ցանկացած տարածքում, և դա մեզ համար ընդունելի է»։
Վարչապետը խոսել է նաև երկրի տարածքով անցումը դյուրացնելու մասին. «Մենք ստանալու ենք մաքսային ու սահմանային հսկողության այնպիսի տեխնոլոգիաներ, որոնք նախկինում ՀՀ-ում չեն եղել։ Շատ զարգացած երկրներում, ընդհուպ ԱՄՆ-ում դրանք ներդրված են։ Մենք այս տեխնոլոգիաներին հասանելիություն ենք ունենալու, և հույս ունեմ՝ ոչ միայն TRIPP-ի հետ առնչվող սահմաններում, այլև մեր սահմանների մյուս անցակետերում հնարավորություն կունենանք ներդնել այդ տեխնոլոգիաները»։
Հայաստանում անհետ կորած անձ կհամարվի զինծառայողը կամ զինծառայության մեջ չգտնվող անձը, այդ թվում` կամավորական անձը,…
87 հոգի օգտվել է 17 մլն դրամ վճարելու կետից, ազատվել է ծառայությունից և չի ծառայել:…
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը սոցցանցի իր էջում գրել է. «Իհարկե կարելի է…
«Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը գրում է․ «Այս քաղաքում կառուցվել է նավթավերամշակման գործարան:…
Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան Թեմի առաջնորդ Գերշ. Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը հրապարակային գրությամբ ներկայացրել է Հայ…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար կարևոր է Ռուսաստանին ներգրավել Հայաստանից մինչև Ադրբեջանի և Թուրքիայի սահմաններ…