

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակել է «Իմ քայլը» հիմնադրամի տեղեկատվությունը լրագրողական դասընթացների վերաբերյալ՝ հույս հայտնելով, որ լրագրողները կօգտվեն այդ հնարավորությունից:
«Սիրելի՛ լրագրողներ, այդ թվում՝ ընդդիմադիր լրագրողներ,
Հուսով եմ՝ «կապրիզներ» չեք անի ու կօգտվեք այս հնարավորությունից։ Վստահ եղեք՝ այսօրվա խմբագրությունները ձեզ ապագա չեն. լավ կրթությունն է միակ երաշխավորված ապագան։ Ուշադիր կարդացեք այս տեքստը, հետևեք «Իմ քայլը» հիմնադրամի հետագա հայտարարություններին և հենց այսօրվանից աշխատեք ձեր անգլերենի վրա»,- գրել է Հակոբյանը:
«Իմ քայլը» հիմնադրամի հաղորդագրության համաձայն՝ շարունակելով իր հանձնառությունը կրթության, մասնագիտական զարգացման և կարողությունների շարունակական կատարելագործման նկատմամբ՝ «Կրթվելը նորաձև է» շարժման աջակից ծրագրի «Հնարավորությունների հարթակ» նախագծի շրջանակում իրականացնում է հերթական միջազգային կրթական նախաձեռնությունը՝ ուղղված լրագրողներին և հաղորդակցության միջոցների մասնագետներին։
«Վերոնշյալ նախաձեռնության շրջանակում լրագրողներ Մերի Խաչատրյանն ու Ծաղկանուշ Միրզոյանը Հայաստանի հանրային հեռուստաընկերությունից առաջինն են, որ հունվարի 18-22-ը մասնակցելու են «Blackbird Training Centre» ընկերության կողմից կազմակերպվող «Media & Public Relations» միջազգային մասնագիտական վերապատրաստման դասընթացին, որը կայանալու է Եգիպտոսի Շարմ Էլ Շեյխ քաղաքում։
Մեկնելուց առաջ լրագրողները այցելել են «Իմ քայլը» հիմնադրամ, որտեղ հիմնադրամի փոխտնօրեն Թալին Թօփալաքեանը զրուցել է նրանց հետ, ներկայացրել հնգօրյա վերապատրաստման դասընթացի օրակարգը՝ մաղթելով արդյունավետ և բովանդակալից մասնակցություն, ինչպես նաև նրանց է փոխանցել հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանի ուղեցույցը, որը ավանդաբար տրամադրվում է միջազգային այցերի մասնակիցներին։
Կարևորելով անկախ, բազմակարծ և բարձրակարգ մեդիայի դերը հասարակության զարգացման գործընթացում՝ պարբերաբար շարունակելու ենք միջազգային կազմակերպությունների հետ համագործակցաբար ֆինանսավորել նմանատիպ դասընթացներին մասնակցությունը՝ ապահովելով հավասար հնարավորություններ լրատվության ոլորտի մասնագետների համար՝ անկախ նրանց քաղաքական կամ գաղափարական դիրքորոշումներից։
Միջազգային վերապատրաստման դասընթացների մասնակցության հայտագրումը կմեկնարկի առաջիկայում։ Այս բացառիկ հնարավորությունը բաց չթողնելու համար խնդրում ենք հետևել «Իմ քայլը» հիմնադրամի պաշտոնական հարթակներին և հայտարարություններին: Դիմորդները հնարավորություն կունենան նշելու, թե հատկապես որ մասնագիտական հմտություններն են ցանկանում զարգացնել, որի հիման վրա միջազգային գործընկեր կազմակերպությունների հետ համատեղ կմշակվեն համապատասխան վերապատրաստման դասընթացների ծրագրերը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
87 հոգի օգտվել է 17 մլն դրամ վճարելու կետից, ազատվել է ծառայությունից և չի ծառայել:…
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը սոցցանցի իր էջում գրել է. «Իհարկե կարելի է…
«Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը գրում է․ «Այս քաղաքում կառուցվել է նավթավերամշակման գործարան:…
Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան Թեմի առաջնորդ Գերշ. Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը հրապարակային գրությամբ ներկայացրել է Հայ…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար կարևոր է Ռուսաստանին ներգրավել Հայաստանից մինչև Ադրբեջանի և Թուրքիայի սահմաններ…
Փաստերի ստուգման հարթակը (fip.am)-ը գրում է. «Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հունվարի 15-ին ասուլիսում…