Լրահոս 24/7
16.01.2026

Հովնան արքեպիսկոպոը պարզաբանել է՝ ինչու է միացել եկեղեցական բարենորոգման օրակարգին

Հովնան արքեպիսկոպոը պարզաբանել է՝ ինչու է միացել եկեղեցական բարենորոգման օրակարգին

Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան Թեմի առաջնորդ Գերշ. Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը հրապարակային գրությամբ ներկայացրել է Հայ Առաքելական Եկեղեցու ներքին կյանքում առկա խնդիրների վերաբերյալ իր դիրքորոշումը և պարզաբանում՝ ինչու է միացել եկեղեցական բարենորոգման օրակարգին։

«Ստորև ներկայացուած գրութեամբ, Հիւսիսային Ամերիկայի Արևմտեան Թեմի բարեջան Առաջնորդ Գերշ. Տ. Յովնան Արք. Տէրտէրեան յաւելեալ բացատրութիւններ կը տրամադրէ ներեկեղեցական կեանքը փոթորկող մերօրեայ խնդիրներու մասին։ Այն պատճառները, որոնք դրդած էին զինք միանալու բարենորոգութեան ծրագրին, արդէն իսկ բազում անգամներ և տարբեր առիթներով հանրայնացուած են։

Նկատի առնելով հանրային հետաքրքրութիւնը և հարցին հնչեղութիւնը՝ նպատակայարմար նկատուեցաւ գրութիւնը հրապարակումէն առաջ նախ բաժնել թեմի եկեղեցականներուն հետ։ Այդ նպատակով, Յունուար 15-ին, Առաջնորդարանի «Արմէն Համբար» սրահին մէջ գումարուեցաւ արտահերթ և բացառիկ հոգևորականաց ժողով։
Հանրութեան կը ներկայացնենք փաստաթուղթը իր ամբողջութեան մէջ։

ԵԿԵՂԵՑՒՈՅ ԲԱՐԵԿԱՐԳՈՒԹԻՒՆԸ ՈՐՊԷՍ ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ՀՐԱՄԱՅԱԿԱՆ
«Տիրոջ տան հանդէպ նախանձախնդրութիւնը կլանեց զիս» (Սաղմոս 68:10):
Կարգ մը ազնիւ և բարեպաշտ հաւատացեալներ իրենց արդարացի մտահոգութիւնը կը յայտնեն Հայաստանեայց Առաքելական Ս․ Եկեղեցւոյ ներքին կեանքը խաթարող աղմկայարոյց դէպքերու առնչութեամբ։

Նախ վասն արդարութեան հարկ է նշել, որ մենք քանիցս կոչով դիմած ենք բարեպաշտ մեր ժողովուրդին (i), որով հարցերը ընդհանուր հոգևոր-բարոյական ծիրին մէջ պահած ենք։ Այնուամենայնիւ, չանտեսելով մեր սիրեցեալ ժողովուրդի հարցումները, կ՛ուզենք յստակեցնել, թէ մենք ինչո՞ւ միացած ենք բարեկարգման օրակարգին, և ինչո՞ւ հիմա։

Բարեկարգութիւնը կամ բարենորոգումը ներեկեղեցական օրակարգ է 5-րդ դարէն սկսեալ։ Կարգ ու կանոնի, բարեվարքութեան, եկեղեցւոյ կառավարման, հովուական ծառայութեան, հոգևոր կրթութեան և եկեղեցւոյ ճշմարիտ առաքելութեան մասին զանազան եկեղեցական ժողովներ գումարուած են և որոշումներ առնուած (ii)։

Իր պատմական նախընթացը ունեցող բարենորոգութեան ծրագիրը նոր թափ ստացաւ նախորդ տարի՝ ի լրումն ժամանակի, որպէս պոռթկում և յուսահատութեան ճիչ՝ ի տես աննախադէպ անարդարութիւններու և բարոյական լուրջ անկումներու։

Մենք միացանք այս շարժմանը, որովհետև՝

  1. Վեհափառ Հայրապետը, անտես առնելով իր իսկ ստեղծած յանձնախումբի կարծիքը և փորձաքննութիւններուն եզրակացութիւնը, պարտակեց Արշակ Արքեպիսկոպոսի մասնակցութեամբ անպարկեշտ դէպք։
  2. Ցաւալիօրէն իրազեկուեցանք, թէ ինչպէս Վեհափառը պարտադրած էր 44-օրեայ պատերազմի նահատակ հերոսի եղբոր՝ կարգալոյծ Աղան Աբեղային, իր սգացեալ մօրը հետ մասնակցելու իշխանութիւններու դէմ քաղաքական ընդդիմադիր ցոյցի։
  3. Վեհափառ Հայրապետը որևէ ձևով չարձագանգեց իր կուսակրոնութեան ուխտը խախտած ըլլալու և զաւակ ունենալու հանրային պնդումին։
  4. Վեհափառ Հայրապետը լուռ մնաց, երբ Ազգային Անվտանգութեան Ծառայութիւնը փաստեր հրապարակեց իր եղբոր՝ Եզրաս Արքեպիսկոպոսի օտարերկրեայ գործակալ ըլլալու մասին։
  5. Մայր Աթոռը՝ յանձինս Վեհափառ Հայրապետի, կը շարունակէ ոչ թափանցիկ և անհաշուետուողական գործելաոճը՝ առանց ելևմտից տեղեկագրերու, ըլլայ Մայր Տաճարի նորոգութեան, արցախահայութեան օժանդակութեան, կարիքաւոր եկեղեցականներու օգնութեան և կամ այլ կրթական ու բարեգործական ծրագրերու վերաբերեալ։
  6. Մենք, որպէս Մայր Աթոռի կողմէ ստեղծուած կանոնադրական բարեփոխումներու յանձնախումբի ատենապետ, տարիներ շարունակ աշխատեցանք թեմակալ առաջնորդներու և եպիսկոպոսներու հետ և համակարգեցինք կանոնադրութիւններու մշակումը։ Այդ կանոնադրական նախագծերը այդպէս ալ թուղթի վրայ մնացին, քանի որ չհրաւիրուեցաւ Ազգային-Եկեղեցական ժողով՝ զանոնք վաւերացնելու։
  7. Կանոնադրութեան չգոյութեան պայմաններուն տակ Վեհափառ Հայրապետը նախընտրեց եկեղեցւոյ կառավարման միանձնեայ գործելաոճը՝ կամայական որոշումներ առնելով և իր անձին հպատակ ձևական յանձնախումբեր ստեղծելով։ Աւելին, Վեհափառ Հայրապետը կ՛ոտնահարէ եպիսկոպոսի մը իր վիճակին մէջ քահանայ ձեռնադրելու առաքելական իրաւունքը, որ լուրջ աստուածաբանական-շնորհաբանական հարց է։
  8. Վեհափառ Հայրապետը քաղաքականացուցած է եկեղեցին՝ հակադրուելով պետութեան որդեգրած խաղաղութեան օրակարգին։
  9. Ինչպէս որ շատեր կը պնդեն, Վեհափառ Հայրապետի հրամանով Մայր Աթոռը լրատուական ընդհատակեայ արշաւ կը մղէ իրեն քննադատողներուն դէմ՝ վարքաբեկելով հեղինակութիւններ։
  10. Վերջին տարիներու անհեռատէս գործունէութիւնը ոչ միայն տկարացուցած է մեր սրբութիւն սրբոց Մայր Աթոռը, այլև հեղինակազրկած է Հայաստանեայց Առաքելական Ս․ Եկեղեցին։ Ան հեռացած է ժողովուրդէն՝ մատնելով զանոնք աղանդներու ճիրաններուն։
  11. Ի վերջոյ, մեզի համար անընդունելի է Մայր Աթոռի և անձամբ Վեհափառ Հայրապետի հակապետական դիրքորոշումն ու առճակատումը։
    Ասոնք են գլխաւոր պատճառները, որոնք դրդած են մեզի միանալ Հայաստանեայց Առաքելական Ս. Եկեղեցւոյ բարեկարգութեան ծրագրին՝ որպէս հաւատարիմ և ուխտապահ զաւակ Մայր Աթոռի, ի սէր Էջմիածնի և ի շինութիւն հայրենի պետականութեան։
    Շատեր դրդուած քաղաքական զանազան կեդրոններէ կը թիրախաւորեն, կ՛ամբաստանեն Հայաստանեայց Առաքելական Ս․ Եկեղեցւոյ բարենորոգութեան ջատագովները։ Ասպարէզի վրայ են հանկարծ քրիստոնեայ դարձած և ինքզինքնին «հաւատացեալ» յորջորջող «արմատականներ», որոնց ծայրահեղականութիւնը ո՛չ թէ արդիւնք է սիրոյ ու հաւատարմութեան, այլ՝ արգասիքը իրենց ատելավառ ընդդիմադիր հոգիին։

Դաւադրութիւններու տեսութեան սիրահարներու և յատկապէս անոնց համար, որոնք քաղաքական աստառ կու տան եկեղեցւոյ բարեկարգման այս շարժումին, վերստին պիտի յիշեցնենք, որ ասիկայ քաղաքական իշխանութիւններու մտայղացումը չէ։ Աստուած մարգարէի բերնով կ’ըսէ. «Ուղղեցէք ձեր ճամբաները և բարեկարգեցէք ձեր գործեր և Ես ձեզի հետ պիտի բնակիմ այստեղ։ Մի՛ վստահիք սուտ խօսքերուն, թէ իբր ասիկայ է Տիրոջ Տաճարը» (Երեմիա 7:3–4)յանց, Կոնդակ, Էջմիածին, 1905, էջ 37)»,- ասված է հայտարարությունում։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է