Լրահոս 24/7
17.01.2026

Եւ բոլորովին վախեցնող չէ թե որքան ցավեցնող է այդ իրականությունը

Եւ բոլորովին վախեցնող չէ թե որքան ցավեցնող է այդ իրականությունը

Տարիներ շարունակ մենք հրաժարվել ենք, այսօր էլ հրաժարվում ենք իրականությանն առերեսվելուց։ Գերադասում ենք ականջահաճո սուտը։ Կույր ենք ձեւանում, փակում ենք մեր աչքերը, ցավեցնող իրականությունը որ չտեսնենք։ Այդպես ապրելը հեշտ է թվում մեզ։

Այս պատճառով է, որ 30 տարի շարունակվող պատերազմի վերջակետը չի դրվում։ Որ կորցնում ու կորցնում ենք։ Այս պատճառով է, որ ունեցանք երեկվա պարտությունը, որն իր անպատկերացնելի ծանրությամբ իջել է մեր ուսերին, սեղմում է մեր կոկորդը եւ մեզ ազատ շնչել չի թողնում։

Մենք մեր հորինած ստի ու կեղծ իրականության գերին ենք եղել։ Խաբել ենք մեզ, մեր հնարավորությունները ճանաչել չենք ցանկացել։ Անլուծելի խնդիրներ ենք առաջ քաշել։ Համոզել ենք մեզ, թե կարող ենք, թե կպարտադրենք Ադրբեջանին ու միջազգային հանրությանը, որ մեր ցանկալի լուծումներն ընդունեն։

Բոլոր սթափ մտածողների համար վաղուց արդեն պարզ է՝ 1998-ին մեզ Արցախի խնդրի լուծման լավագույն տարբերակ է առաջարկվել։ Ավելի լավը չենք ունեցել երբեք։ Իսկ այսօր ոչ մի տարբերակ չունենք։ Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջարկած իրատեսությանը, սակայն, հակադրվեց պոպուլիզմն ու հաղթեց։

-Վազգեն Սարգսյանն իր համար ստեղծել էր ֆիդայու եւ հաղթած հրամանատարի պաթետիկ կերպար, որն ամենազոր է, որին ամեն ինչ կարելի է։ Կերպարը թելադրում էր՝ հողն արյամբ են գրավում եւ արյամբ են հանձնում։ Այլ տարբերակ չի լինում։ Բոլորովին էլ պատահական չէ, որ նրան է պատկանում ամենացնցող ձեւակերպումը՝ կզիջենք, երբ ստիպված կլինենք։ Այսինքն՝ երբ կլինենք 2020-ի նոյեմբերի վիճակում։

-Ղարաբաղյան թեւը՝ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի գլխավորությամբ տեղավորվել էր թուրքերին հաղթածի կերպարի մեջ։ Այդպիսիք թշնամու հետ, իբր, չեն խոսում։ Նրանք միայն գրավում են։ Գրավածն էլ իրենցն է ու սակարկման ոչ ենթակա։

-Ներիշխանական պառակտումից ոգեւորված ընդդիմադիր ուժերն էլ, տարբեր լինելով հանդերձ, մի ընդհանուր սուտ ունեին, որի վրա կանգնած էին ամուր՝ Տեր-Պետրոսյանը ծախում է Արցախը, նա պետք է հեռանա։ Եթե նա հեռանա, ապա կգան իրենք ու չեն ծախի։ Ավելին՝ ոչինչ չեն զիջի ու կպահեն ամբողջը։

Այդ շրջանում էր սկսում մարմին ստանալ «ոչ մի զիջում թշնամուն» կարգախոսը։ Այդ կարգախոսի տակ էլ հավաքվել էին իրար հետ ընդհանուր եզրեր չունեցող իշխանության առանցքային դեմքերն ու ընդդիմադիր խայտաբղետ ուժերը։ Նրանց ի մի էր բերել իշխանությունը վերցնելու հնարավորությունը։ Հոգ չէ, որ Արցախի խնդրի լուծումն է տապալվում, որ Հայաստանի ապագան է վտանգվում։

Տանող ուժը նրանք էին։ Նրանց հետ էր նաեւ հանրությունը։ Հաղթածի, անզիջումի, նոր հաղթանակներ խոստացողի կերպարը, որքան էլ այն լիներ հորինված ու պաթետիկ, ընդունելի էր ու սիրելի, իսկ սթափվելու, ցնորքներից կտրվելու եւ իրականություն վերադառնալու կոչ անողները՝ մերժելի։

Սուտը, թե ուժեղ ենք մենք ու անպարտ, թե մերն են լինելու Արցախը եւ շրջակա տարածքները, թե լուծել ենք հարցը զենքով ու փակել ենք թեման, թե նոր պատերազմի դեպքում նոր տարածքներ ենք գրավելու, որ հաղթում ենք ու այլ տարբերակ չի էլ լինելու, մինչեւ մեր ջախջախիչ պարտությունը, մինչեւ 2020-ի նոյեմբերի 10-ի առավոտը ուղեկցեց մեզ։

Այսօր էլ դեռ խաբում ենք մեզ։ Դեռ իրականությունից կտրված ծրագրեր ենք կազմում։ Առանց ուժերի դասավորությունը, մեր շուրջն ու աշխարհում ընթացող զարգացումները հաշվի առնելու՝ կռվելուց ու կորցրածը հետ բերելուց ենք խոսում։

Մեզ սթափվել է պետք։ Մենք պարտավոր ենք ազատվել ստից ու այն առասպելներից, որ տարիներ շարունակ հորինել ենք։ Մեր պարտությունը պետք է մեզ սթափեցնի։ Մենք պետք է կարողանանք տեսնել իրական աշխարհը եւ մեզ իրական աշխարհում։ Մեր հնարավորությունները եւ մեր ցանկությունները պետք է կարողանանք համադրել։

Դեպի վաղը տանող մեր ճանապարհը միայն իրականության ընկալմամբ կարող է հարթվել։ Եվ բոլորովին կարեւոր չէ, թե որքան ցավեցնող է այդ իրականությունը։

Վարդան Հարությունյան

Հոդվածը հրապարակվել է 2023 թ. մարտի 30-ին «Ալիք Մեդիա» կայքում։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է