Լրահոս 24/7
19.01.2026

Ձեզ համար 44-օրյա պատերազմը ու մեր զոհերը նախընտրական վիդեոկոնտենտից էն կողմ ոչ մի բան չեն եղել. Ալեքսանյանը՝ Մանուկյանին

Ձեզ համար 44-օրյա պատերազմը ու մեր զոհերը նախընտրական վիդեոկոնտենտից էն կողմ ոչ մի բան չեն եղել. Ալեքսանյանը՝ Մանուկյանին

Պարո՛ն Մանուկյան («Հայաստան» խմբակցության պատգամավոր – խմբ.), զեկո՞ւյց եք ուզում ( 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը – խմբ.), եկեք էստեղ էդ հարցը լուծենք, որ հանկարծ մյուս անգամ այս թեման շահարկման առարկա չդառնա: Այս խոսքերով ՀՀ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը դիմեց ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանին, ապա խոսքն ուղղեց 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին:

Հիշեցնենք՝ Մանուկյանը հայտարարել էր՝ ԱԺ վերջին նստաշրջանում քննիչ հանձնաժողովի զեկույցը որոշվել է փաստացի չհրապարակել, չներկայացնել Ազգային ժողով:

«Պարո՛ն Քոչարյան, ձեզ խնդրում եմ, ձեր հանձնաժողովի անդամներին առաջարկում եմ՝ եկեք կազմակերպենք հանրային լսումներ, որի ընթացքում այդ զեկույցի բաց մասը հանրային լսումների ձևաչափով ոչ միայն խորհրդարանին, այլև մեր հանրությանը կներկայացվի»,- առաջարկեց Ալեքսանյանը՝ ընդգծելով՝ խոսքը «բաց մաս»-ի մասին է:

«Ամբողջ հանրությունը թող լսի, պարոն Մանուկյան, հետո որ ձեզ զանգեն, ասեն՝ էս ինչ բերիր մեր գլխին, իմացեք՝ ինչ պատասխան եք տալու: Պարո՛ն Քոչարյան, ընդունո՞ւմ եք առաջարկս: Քննարկե՞նք, շատ լավ: Զեկույցի առնվազն բաց մասը թող լսեն»,- դիմելով Անդրանիկ Քոչարյանին՝ հարց ուղղեց Ալեքսանյանը:

Դիմելով Մանուկյանին՝ ասաց՝ զեկույցում այնքան հետաքրքիր կտորներ կան:

«Բայց հետո չասեք՝ բա ինչի սենց եղավ: Հետո էլ ասում եք՝ պատերազմը իշխանությունն է շահարկման առարկա դարձնում: Պարոն Մանուկյան, անկեղծ եմ ասում, ամոթը լավ բան է: «Հայաստան» դաշինքի նախընտրական քարոզչական հոլովակում, որը տվել եք հեռուստացույցով գովազդ, պատերազմում մեր տղերքի սպանության կադրերն են:

Ձեզ համար 44-օրյա պատերազմը ու 44-օրյա պատերազմում մեր զոհերը նախընտրական վիդեոկոնտենտից էն կողմ ոչ մի բան չեն եղել»,- խոսքը եզրափակեց պատգամավորը:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է