

Խորհրդարանը քննարկում է Կառավարության ներկայացրած՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
Հիմնական զեկուցող ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է․ «Գիտեք, որ 2018-ից ներդրվել է տարկետման հատուկ կարգ, որով տարկետում են ստանում մեր այն քաղաքացիները, որոնք ուսումնառություն են անցկացնում Շանհայի վարկանիշավորման առաջին 50-յակում գտնվող բուհերից որևէ մեկում: Մենք այսօր ունենք իրավիճակ, որ մեր ավելի քան 600 քաղաքացիներ օգտվել են տարկետման իրավունքից, և նրանցից 570-ը դեռևս շարունակում են իրենց ուսումնառությունը: Միևնույն ժամանակ, ուսումնասիրելով, թե ինչ է տեղի ունենում այն քաղաքացիների հետ, որոնք արդեն իսկ ավարտել են իրենց ուսումնառությունը, մենք տեսնում ենք, որ իրականում այն կապիտալը, որը զարգանում է, այսինքն՝ այս հեղինակավոր բուհերում ուսումնառության արդյունքում ձևավորվող գիտելիքն ու հմտությունները իրականում չեն վերադառնում ՀՀ և չեն ծառայում այստեղ՝ ո՛չ հանրային, ո՛չ տնտեսական զարգացման օրակարգին»,- ասաց նախարարը:
Տարկետում ստացած և իրենց ուսումնառությունն այս բուհերում իրականացնող քաղաքացիները հնարավորություն են ստանալու ուսումն ավարտելուց հետո առնվազն 3 տարի ՀՀ Կառավարության կողմից սահմանված ոլորտում Հայաստանում աշխատելու համար, և դրանից հետո կարող են ազատվել զինվորական ծառայությունից:
Անդրեասյանի խոսքով՝ այս կարգավորման հիմքում դրված է մի պարզ տրամաբանություն, որ մեր այն քաղաքացիները, որոնք իրենց սեփական միջոցներով, հաղթահարելով համապատասխան խոչընդոտները, արդեն իսկ ուսումնառության հնարավորություն են ստացել աշխարհի ամենահեղինակավոր բուհերում, ունենան բավարար մոտիվացիոն գործիքակազմ՝ վերադառնալու և իրենց գիտելիքներն ու հմտությունները մեր երկրին ի նպաստ ծառայեցնելու:
«Այսպիսով, մենք մի կողմից կապահովենք, որպեսզի նրանց վերադարձն անպայմանորեն տեղի ունենա, մյուս կողմից՝ Կառավարության ենթաօրենսդրական ակտի շրջանակում տրված կարգավորումներով ուղղորդենք նրանց գիտելիքի ու հմտությունների կիրառումը հենց այն ոլորտներում, որի կարիքն առավելապես զգում ենք»,- ընդգծել է նախարարը:
Տարածքային պաշտպանության համակարգի կայացումն ու պահեստազորի պատրաստությունը պաշտպանական գերատեսչության ամենակարևոր նպատակներից մեկն է: Այս մասին…
ԱՄՆ նախագահը հերթական անգամ հայտարարել է, որ Իրանի ուղղությամբ մեծ նավատորմ է շարժվում՝ նույնիսկ ավելի…
Տեր Պսակ քահանա Մկրտչյանը գրել է, որ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով 20 և ավելի տարիներ…
Վագիֆ Խաչատրյանի վիրահատությունը բարեհաջող է անցել, և նա ներկայումս վերականգնման փուլում է։ Այդ մասին խորհրդարանական…
Իսրայելական իշխանությունները հայտարարել են, որ շաբաթավերջին երկու ուղղությունով կվերաբացվի Գազայի հետ սահմանային անցակետը։ Սա թույլ…
Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ վերսկսել միջուկային թեմայի շուրջ բանակցությունները և երբեք չի պլանավորել միջուկային…