Լրահոս 24/7
20.01.2026

Փաշինյանն արժանացել է «Զայեդ» մրցանակին՝ ի նշանավորում Հայաստան-Ադրբեջան խաղաղության հաստատման

Փաշինյանն արժանացել է «Զայեդ» մրցանակին՝ ի նշանավորում Հայաստան-Ադրբեջան խաղաղության հաստատման

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի գլխավոր քարտուղար Մուհամմադ Աբդելսալամին, մրցանակի հանձնաժողովի անդամ, Եվրոպական խորհրդի նախկին նախագահ և Բելգիայի նախկին վարչապետ Շառլ Միշելին, մրցանակի հանձնաժողովի անդամ, Աֆրիկյան միության հանձնաժողովի նախկին նախագահ և Չադի նախկին վարչապետ Մուսա Ֆակի Մահամաթին։ Այս մասին տեղեկանում ենք վարչապետի աշխատակազմից։

Մուհամմադ Աբդելսալամը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճանաչվել է «Զայեդ» մարդկային եղբայրության 2026 թվականի մրցանակակիր՝ ի նշանավորումն Հայաստանի Հանրապետության ու Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության հաստատման, տարածաշրջանում համագործակցության և կայունության ապահովման օրակարգը հետևողականորեն առաջ մղելու համար։ Նույն մրցանակին արժանացել է նաև Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը, ինչն ընդգծում է խաղաղության առաջմղման համար համատեղ ջանքերը։ Մուհամմադ Աբդելսալամը նշել է, որ այն, ինչ անում է վարչապետ Փաշինյանն այս համաձայնագիրը կյանքի կոչելու համար, օրինակ է աշխարհում շատ հակամարտությունների համար։ «Այս նշանավորումը ցույց է տալիս հենց համաձայնագրի կարևորությունը՝ որպես դրական քայլ դեպի խաղաղություն, հաշտեցում և տարածաշրջանային կայունություն։ «Զայեդի» մրցանակը նշանավորում է այս նախաձեռնությունը, որպեսզի խրախուսի և ոգեշնչի աշխարհի առաջնորդներին ձգտելու երկարատև խաղաղության։ Մենք վստահ ենք, որ ինչ Դուք անում եք, գալիս է սրտից, հանուն խաղաղության, Ձեր ժողովրդի և ամբողջ աշխարհի»,– նշել է Մուհամմադ Աբդելսալամը՝ ավելացնելով, որ այս տարի մրցանակի հավակնորդների թվում է եղել 350 մարդ՝ ավելի քան 90 երկրից։

Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել մրցանակի հանձնաժողովի անդամներին գնահատանքի համար և նշել, որ իր համար մեծ պատիվ է արժանանալու «Զայեդի» անվան մրցանակին։ Երկրի ղեկավարն իր երախտագիտությունն է հայտնել տարածաշրջանում խաղաղություն հաստատելու նպատակով ներդրված ջանքերը գնահատելու համար։ «Իհարկե, դա շատ մարդկանց կատարած աշխատանքի արդյունքն է Հայաստանում, և բնականաբար Հայաստանից դուրս։ Իհարկե, ես գիտեմ, որ Ադրբեջանի նախագահը նույնպես պարգևատրվել է և մենք կիսում ենք այս մրցանակը։ Դա արդարացված է։ Այն իսկապես համատեղ նվաճում է։ Խաղաղության հաստատման ուղղությամբ շատ մարդիկ էին աշխատում և դեռ աշխատում են՝ ԱՄՆ-ում, ԵՄ-ում, տարբեր միջազգային հարթակներում, Ադրբեջանում։ Եվ իհարկե, առաջին հերթին դա մեր քաղաքական թիմի, Կառավարության, խորհրդարանի, հասարակության ձեռքբերումն է, որովհետև գիտեք, որևէ համաձայնության ի կատար ածումն անհնարին կլիներ առանց հասարակության, ժողովրդի աջակցության»,– ասել է վարչապետը՝ ավելացնելով, որ այս ողջ գործընթացում ամենակարևոր դերը խաղացել է Հայաստանի ժողովուրդը։ Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել հյուրերին և նշել, որ այսպիսով նրանք իրենց չափազանց կարևոր ներդրումն են բերում խաղաղության գործընթացին և այն ավելի ինստիտուցիոնալ դարձնելուն։

Հանդիպման ընթացքում վարչապետին է փոխանցվել փետրվարի 4–ին Աբու Դաբիում կայանալիք «Զայեդի» մրցանակի արարողությանը մասնակցելու հրավերը։


Մրցանակը կոչվել է Արաբական Միացյալ Էմիրությունների հիմնադիր, հանգուցյալ Շեյխ Զայեդ բին Սուլթան Ալ Նահյանի պատվին և ճանաչում է անհատների ու կազմակերպությունների՝ անկախ նրանց ծագումից կամ գտնվելու վայրից, որոնք անշահախնդիր և անդադար աշխատում են մարդկային եղբայրությունն առաջ մղելու և խաղաղ համակեցության համար նշանակալի առաջընթաց ապահովելու ուղղությամբ։

Մրցանակի հիմնադրումից ի վեր՝ 2019 թվականից, այն արդեն ճանաչել է 16 մրցանակակրի՝ 15 երկրից։ Մրցանակի ստեղծումը հաջորդել է Աբու Դաբիում տեղի ունեցած պատմական հանդիպմանը՝ Հռոմի կաթոլիկ եկեղեցու 266-րդ առաջնորդ, հանգուցյալ Նորին Սրբություն Պապ Ֆրանցիսկոսի և Ալ-Ազհարի մեծ իմամ, Նորին գերազանցություն Ահմեդ Ալ-Թայեբի միջև, որի ընթացքում նրանք համատեղ ստորագրել են Մարդկային եղբայրության փաստաթուղթը։

Նախորդ մրցանակակիրների թվում են Ալ-Ազհարի մեծ իմամ Ահմեդ Ալ-Թայեբը, հանգուցյալ Պապ Ֆրանցիսկոսը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, ծայրահեղականության դեմ պայքարի ակտիվիստ Լաթիֆա Իբն Զիաթենը, Հորդանանի Հաշիմյան Թագավորության Նորին Մեծություններ Թագավոր Աբդալլահ Երկրորդը և Թագուհի Ռանիա Ալ Աբդալլահը, Հայիթիի «Գիտելիք և ազատություն» հիմնադրամը, «Սանտ’Էջիդիո» համայնքը, քենիացի խաղաղարար Շամսա Աբուբաքար Ֆադիլը, ինդոնեզական բարեգործական կազմակերպություններ՝ Նահդլաթուլ Ուլաման և Մուհամմադիյան, աշխարհահռչակ սրտաբան, պրոֆեսոր Սըր Մագդի Յակուբը, չիլիական հասարակական գործիչ, քույր Նելի Լեոն Կոռեան, Բարբադոսի վարչապետ Միա Ամոր Մոթլին, սննդային օգնություն տրամադրող World Central Kitchen կազմակերպությունը և երիտասարդ գիտնական Հեման Բեքելեն։

Լրահոս
Ե՛վ Նիկոլը, և՛ Օրբանը ամբողջովին տեղավորվում են spin dictator ժամանակակից քաղաքագիտական եզրույթի մեջ
14:37
Ե՛վ Նիկոլը, և՛ Օրբանը ամբողջովին տեղավորվում են spin dictator ժամանակակից քաղաքագիտական եզրույթի մեջ
Ակնհայտ է, որ Իսլամաբադում համաձայնության հասնելու համար խոչընդոտ է եղել նաև Հորմուզի նեղուցի խնդիրը
12:40
Ակնհայտ է, որ Իսլամաբադում համաձայնության հասնելու համար խոչընդոտ է եղել նաև Հորմուզի նեղուցի խնդիրը
ԱՄՆ-ն և Իրանը չեն կարողացել համաձայնության գալ
12:08
ԱՄՆ-ն և Իրանը չեն կարողացել համաձայնության գալ
Սկսել ենք Հորմուզի նեղուցի մաքրման գործընթաց․ Թրամփ
19:33
Սկսել ենք Հորմուզի նեղուցի մաքրման գործընթաց․ Թրամփ
Քեզ թուլություն չի սազում, հա'յ ազգ. Չե'նք համակերպվելու. Նարեկ Կարապետյան
19:23
Քեզ թուլություն չի սազում, հա’յ ազգ. Չե’նք համակերպվելու. Նարեկ Կարապետյան
Ֆրանսիան աջակցում է Հարավային Կովկասում համագործակցության ամրապնդմանը
18:53
Ֆրանսիան աջակցում է Հարավային Կովկասում համագործակցության ամրապնդմանը
Ուկրաինայի հակամարտությունը հնարավոր չէ կարգավորել առանց ՌԴ-ի համար անվտանգության երաշխիքների
16:22
Ուկրաինայի հակամարտությունը հնարավոր չէ կարգավորել առանց ՌԴ-ի համար անվտանգության երաշխիքների
Եթե այդպես է, ապա մեր տարածաշրջանում հասունանալու է բոլորովին նոր, աննախադեպ իրավիճակ. Գեղամյան
15:53
Եթե այդպես է, ապա մեր տարածաշրջանում հասունանալու է բոլորովին նոր, աննախադեպ իրավիճակ. Գեղամյան
Հաջիևը պատասխանել է հայկական պատվիրակության հարցերին
15:39
Հաջիևը պատասխանել է հայկական պատվիրակության հարցերին
Թեև, պետք չէ զարմանալ․ սա այն խումբն է, որը ցնծում էր Արցախի շրջափակման օրերին. Դանիելյան
15:02
Թեև, պետք չէ զարմանալ․ սա այն խումբն է, որը ցնծում էր Արցախի շրջափակման օրերին. Դանիելյան
ՀՀ հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանը հանդես կգա «Փոփոխություն» ուղերձով․ «Ուժեղ Հայաստան»
14:26
ՀՀ հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանը հանդես կգա «Փոփոխություն» ուղերձով․ «Ուժեղ Հայաստան»
Վթարի ենթարկված ավտոբուսը վարչապետին չի ուղեկցել
13:05
Վթարի ենթարկված ավտոբուսը վարչապետին չի ուղեկցել
Մարդիկ առաջին անգամ խոսում են 1-2 տարեկանում․ Սամվել Կարապետյանը դա անելու է 60 տարեկանում․ Ռուբինյան
12:03
Մարդիկ առաջին անգամ խոսում են 1-2 տարեկանում․ Սամվել Կարապետյանը դա անելու է 60 տարեկանում․ Ռուբինյան
Մեր երախտիքն ենք հայտնել Էստոնիային՝ խաղաղության գործընթացին ցուցաբերած աջակցության համար․ Միրզոյան
19:40
Մեր երախտիքն ենք հայտնել Էստոնիային՝ խաղաղության գործընթացին ցուցաբերած աջակցության համար․ Միրզոյան
ՀՀ-ի և Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկում է ընթանում
17:21
ՀՀ-ի և Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկում է ընթանում