

Պետական պարտքի սպասարկման մեր հնարավորություններն աճել են։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
Նա հավելել է, որ պարտքի հաշվին իրականացված ծախսերը տվել են այնպիսի արդյունք, որի շնորհիվ հաջողվել է այնքան ավելացնել եկամուտները, որ այժմ երկիրը չի բախվում պարտքի սպասարկման խնդրին։ Հովհաննիսյանը պարզաբանել է, որ պարտք վերցված միջոցներն ուղղվում են կապիտալ ծախսերին: Նա խոստովանել է, որ պետական պարտքի չափն աճել է՝ հորդորելով հաշվի առնել ոչ միայն այս միտումը, այլև Պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը, որը 2018 թվականի 52%-ից 2025 թվականին նվազել է մինչև 48%:
«Իշխանությունները ձգտելու են մինչև 2030 թվականը բյուջեի դեֆիցիտը հասցնել 1%-ի: Դա գործնականում նշանակելու է հավելուրդային բյուջե: Մենք նպատակ ենք դրել ամեն տարի բյուջեի դեֆիցիտը նվազեցնել 1 տոկոսային կետով», – հավելել է նախարաը:
Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…
Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…
Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…
Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…