

ԱԺ նախկին պատգամավոր Արման Բաբաջանյանի ֆեյսբուքյան գրառումը․
«Պատմությունը վաղուց է ցույց տվել՝ աշխարհակարգերը խաղաղ ավարտ չեն ունենում, դրանք փոխվում են ցնցումներով, դրանք փլվում են, երբ փոխվում է ուժերի հաշվեկշիռը։
Վեսթֆալիայից ու Վիեննայից մինչև Յալթա՝ յուրաքանչյուր նոր կարգ ծնվել է այն պահին, երբ մեծերը նորից բաժանել են ազդեցությունը, իսկ փոքրերը վճարել են անպատրաստ լինելու գինը։ Դավոսում այսօր տեղի ունեցողը հենց դրա վերադարձն է՝ պայմանավորվածությունների և հաստատված մեխանիզմների լեզվից դեպի ուժի լեզու։ Եվ սա Հայաստանի համար ունի շատ կոնկրետ հետևություն․ միայն հայտարարություններով անվտանգություն չկա։
Մեր դիվանագիտությունը պետք է հենվի ոչ թե հույսի, այլ հաշվարկի վրա՝ դաշնակցություն, որը ամրացված է շահերի համընկմամբ։ Մեր անվտանգությունը պետք է կառուցվի դիմադրողականությամբ՝ բազմակողմ տնտեսություն, անկախ էներգետիկա և կապուղիներ, կենսական ենթակառուցվածքների պետական վերահսկողություն, մարտունակ բանակ, ուժեղ հետախուզություն, տեխնոլոգիական մրցունակություն։ Սա է ինքնիշխանությունը՝ երբ ճնշման պահին դու ունես ընտրություն և հակակշիռ, ոչ թե պարտադրված զիջումների օրակարգ։ Եթե մենք մեր տեղը չենք ձևավորում, ուրիշներն են մեզ համար սահմանում այդ տեղը»։
Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…
Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…
Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…
Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…