Լրահոս 24/7

Եթե Վեհափառը վաղը հայտնվի ԱԱԾ մեկուսարանում, դա է Վեհարանը. Գեղամ Մանուկյան

«Անցնող տասնամյակներում որևէ մեկը չէր պատկերացնի, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածք կասպատակեն հարյուրավոր ԱԱԾ-ականներ, հարյուրավոր քահանաների մասնակցությամբ ժողովին կարող են ԱԱԾ-ականներ գալ՝ Միքայել Սրբազանին բերման ենթարկելու համար», -խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ անդրադառնալով Եպիսկոպոսաց ժողովը Ավստրիայում անցկանելուն։

Նա նշեց, որ նորություն չէ, որ եկեղեցական ժողովներ անցկացվում են նաև ոչ Հայաստանի տարածքում։ Ինչ վերաբերում է նրան, որ վերջին անգամ վաղուց է եղել, Մանուկյանն ասաց. «Որևէ մեկի մտքով չի անցել, որ անցնող տասնամյակներին կարող է հարյուրավոր բարձրաստիճան ոստիկանների, ԱԱԾ-ականների ուղեկցությամբ եկեղեցականների տեղաշարժ լինի, որևէ մեկի մտով չի անցել, որ կարող է ինչ-որ դատավոր մի օրվա մեջ Փաշինյանի հրահանգով, Սահմանադրությունը, օրենքները, բարոյական բոլոր նորմերը խախտելով որոշում կայացնի Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինման դեմ»։

Նա ընդգծեց, որ Վեհարանն այնտեղ է, որտեղ Վեհափառն է։

«Աստված մի արասցե, սրանց խելագարության աստիճանն այնպիսին է, որ չես կարող բացառել, Վեհափառը վաղը հայտնվի ԱԱԾ մեկուսարանում, դա է Վեհարանը»։

Թիվ 1

Recent Posts

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

9 hours ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

10 hours ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

10 hours ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

10 hours ago

Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…

10 hours ago

Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ

Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…

10 hours ago