Հակակոռուպցիոն կոմիտեից տեղելացնում են, որ կալանավորվել է ՊՆ Արմավիրի զինկոմիսարիատի ստորաբաժանումներից մեկի պետը և ևս 3 անձ։
«Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ ՊՆ Արմավիրի զինվորական կոմիսարիատի ստորաբաժանումներից մեկի պետի ու ևս 3 անձի նկատմամբ։ ՊՆ պաշտոնյան մեղադրվում է վարժական հավաքների ենթակա անձանց նշված հավաքներից ապօրինի ազատելու գործընթացը կազմակերպելու դիմաց խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ: ՊՆ պաշտոնատար անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան, որը բավարարվել է»,-ասացին կոմիտեից։














