Գորիսում, ըստ նախնական տեղեկությունների, նռնակի պայթյունի հետևանքով կա 2 զոհ, 1 վիրավոր: ՆԳՆ քրեական ոստիկանության ծառայողները ձեռնարկում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այդ մասին հայտնում են ՆԳՆ-ից։
Ըստ լրատվամիջոցներում տարածված տեղեկությունների՝ զոհերից մեկը Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդն է։














