Լրահոս 24/7

«Իր զինվորականների արյունն ուրացող Պուտինը Արցախի փրկիչ լինել չի կարող»․ Վահրամ Աթանեսյան

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․

Ֆեյսբուքի երիտասարդ օգտատերը, ով անկախ Հայաստանում Կառավարման ակադեմիա է ավարտել, գրում է, որ եթե Արցախում ռուս խաղաղապահներ չլինեին, հայ բնակչությունը ցեղասպանության կենթարկվեր՝ ինչպես 1915թ.-ին: Անկախ ՀՀ Կառավարման ակադեմիայում նրան ոչ ոք չի ասել, որ Օսմանյան Թուրքիայում հայոց ցեղասպանությունը կատարվել է Ռուսական կայսրության զորքերի աչքի առաջ: Նա տեղյակ չէ, որ 2023թ. սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի հատուկ նշանակության զորաջոկատը դիմահար կրակահերթերով ՌԴ վեց բարձրաստիճան սպա է գնդակահարել եւ մնացել անպատիժ: Կամ գիտի, բայց միտումնավոր մանիպուլյացիա է ենթարկում հայ հանրությանը: Դրանից քիչ բան է փոխվում. իր զինվորականների արյունն ուրացող Պուտինը ոչ միայն Արցախի հայ բնակչության փրկիչ, այլեւ Հայաստանի դաշնակից լինել չի կարող: Մի մեծ աղետ՝ հայոց ցեղասպանությունը, մենք տասնամյակներ շարունակ խեղաթյուրված ենք ընկալել եւ ներկայացրել: Երկրորդը կեղծելու իրավունք ոչ ոք չունի, քանզի ողբերգությունը կատարյալ է դառնում, երբ այն ներկայացվում է որպես երրորդ կողմի «ապահոված փրկություն»: Այդպես փակվում է վերագտնումի ճանապարհը:

Թիվ 1

Recent Posts

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

6 hours ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

7 hours ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

7 hours ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

7 hours ago

Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…

7 hours ago

Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ

Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…

7 hours ago