Լրահոս 24/7
26.01.2026

Նարեկ Կարապետյանը հրաժարվել է կրկնակի բուժզննումից․ ՔԿ-ն հաստատում է`քրգործ կա բանակից ազատվելու դեպքով

Նարեկ Կարապետյանը հրաժարվել է կրկնակի բուժզննումից․ ՔԿ-ն հաստատում է`քրգործ կա բանակից ազատվելու դեպքով

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը օրերս խորհրդարանի ամբիոնից հայտարարել էր, թե «Մեր ձևով» շարժման համակարգող, ռուսաստանցի հայ գործարար Սամվել Կարապետյանի եղբորորդին ազատվել է ՀՀ զինված ուժերում պարտադիր զինվորական ծառայությունից «առողջական ինչ-որ տեղեկանքի հիման վրա»։ 

«Ռուսաստանցի օլիգարխ Սամվել Կարապետյանի եղբորորդին՝ Նարեկ Կարապետյանը, բանակում չի ծառայել առողջական ինչ-որ տեղեկանքի հիման վրա։ Հիմա քննչական մարմինները կասկածում են, որ այդ տեղեկանքը իսկական է, մարդն ունի այդ խնդիրը, ասում են՝ «անցի՛ բուժզննություն», ասում է՝ «չե՛մ անցնում այդ բուժզննությունը»։ Ու իրավապահ մարմինները օրենքով լիազորություն չունեն ասել՝ «դու պարտավոր ես անցնես այդ զննությունը»,-  խորհրդարանում հայտարարել էր  պատգամավորը։ 

Ալեքսանյանը նաև իր ֆեյսբուքյան էջում հղում անելով իր աղբյուրներին պնդել է, որ Կարապետյանը հրաժարվել է քննչական կոմիտեի կողմից առաջարկված կրկնակի բուժզննում անցնելուց։ 

«Փաստերի ստուգման հարթակը» օրեր առաջ դիմել էր ՀՀ քննչական ծառայություն պարզելու՝ արդյոք Ալեքսանյանի պնդումները համապատասպանում են իրականությանը։ 

Կոմիտեից FIP.am-ի հարցմանն ի պատասպան այսօր՝ հունվարի 26-ին հայտնել են, որ Կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում քրեական գործ կա հարուցված։

Արտապատկերումը՝ ՔԿ պատասխանից

Այսպիսով, քրեական գործը հարուցված է ՔՕ 461 հոդվածի 2-րդ մասով, այն է՝ պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից կամ զորահավաքային զորակոչից խուսափելը  փաստաթուղթ կեղծելու կամ խաբեության այլ ճանապարհով։ Այս արարքը պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով:

Ըստ ՔԿ-ի պատասխանի, Կարապետյանը ծառայությունից ազատվել է Կենտրոնական բժշկական հանձանժողովի եզրակացության հիման վրա՝ ճանաչվելով ծառայությանը ոչ պիտանի։ 

Նշվում է նաև, որ առողջական խնդիրների հիմքով ծառայությունից ազատվելու հանգամանքներն ուսումնասիրելու նպատակով  նշանակվել է փորձաքննություն, որի շրջանակում Կարապետյանը ներկայացել է փորձագետներին, սակայն հրաժարվել է պքրտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատման համար հիմք հանդիսացած առողջական խնդրի կապակցությամբ հետազոտություններ անցնելուց:

Արտապատկերումը՝ ՔԿ պատասպանից

Ավելի վաղ Նարեկ Կարապետյանն իր ֆեսյբուքյան էջում հայտնել է, որ 2018 թվականի ամռանը դիմել է ՀՀ պաշտպանության նախարարությանը իրենց ԶՈՒ-եր զորակոչելու համար, սակայն մերժվել է։ 

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է