

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը օրերս խորհրդարանի ամբիոնից հայտարարել էր, թե «Մեր ձևով» շարժման համակարգող, ռուսաստանցի հայ գործարար Սամվել Կարապետյանի եղբորորդին ազատվել է ՀՀ զինված ուժերում պարտադիր զինվորական ծառայությունից «առողջական ինչ-որ տեղեկանքի հիման վրա»։
«Ռուսաստանցի օլիգարխ Սամվել Կարապետյանի եղբորորդին՝ Նարեկ Կարապետյանը, բանակում չի ծառայել առողջական ինչ-որ տեղեկանքի հիման վրա։ Հիմա քննչական մարմինները կասկածում են, որ այդ տեղեկանքը իսկական է, մարդն ունի այդ խնդիրը, ասում են՝ «անցի՛ բուժզննություն», ասում է՝ «չե՛մ անցնում այդ բուժզննությունը»։ Ու իրավապահ մարմինները օրենքով լիազորություն չունեն ասել՝ «դու պարտավոր ես անցնես այդ զննությունը»,- խորհրդարանում հայտարարել էր պատգամավորը։
Ալեքսանյանը նաև իր ֆեյսբուքյան էջում հղում անելով իր աղբյուրներին պնդել է, որ Կարապետյանը հրաժարվել է քննչական կոմիտեի կողմից առաջարկված կրկնակի բուժզննում անցնելուց։
«Փաստերի ստուգման հարթակը» օրեր առաջ դիմել էր ՀՀ քննչական ծառայություն պարզելու՝ արդյոք Ալեքսանյանի պնդումները համապատասպանում են իրականությանը։
Կոմիտեից FIP.am-ի հարցմանն ի պատասպան այսօր՝ հունվարի 26-ին հայտնել են, որ Կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում քրեական գործ կա հարուցված։
Այսպիսով, քրեական գործը հարուցված է ՔՕ 461 հոդվածի 2-րդ մասով, այն է՝ պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից կամ զորահավաքային զորակոչից խուսափելը փաստաթուղթ կեղծելու կամ խաբեության այլ ճանապարհով։ Այս արարքը պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով:
Ըստ ՔԿ-ի պատասխանի, Կարապետյանը ծառայությունից ազատվել է Կենտրոնական բժշկական հանձանժողովի եզրակացության հիման վրա՝ ճանաչվելով ծառայությանը ոչ պիտանի։
Նշվում է նաև, որ առողջական խնդիրների հիմքով ծառայությունից ազատվելու հանգամանքներն ուսումնասիրելու նպատակով նշանակվել է փորձաքննություն, որի շրջանակում Կարապետյանը ներկայացել է փորձագետներին, սակայն հրաժարվել է պքրտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատման համար հիմք հանդիսացած առողջական խնդրի կապակցությամբ հետազոտություններ անցնելուց:
Ավելի վաղ Նարեկ Կարապետյանն իր ֆեսյբուքյան էջում հայտնել է, որ 2018 թվականի ամռանը դիմել է ՀՀ պաշտպանության նախարարությանը իրենց ԶՈՒ-եր զորակոչելու համար, սակայն մերժվել է։
Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…
Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…
Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…
Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…