Լրահոս 24/7

Ինվերսիա, մառախուղ, կայուն ցածր ջերմաստիճան և «կեղծ ձյուն». ինչ երևույթ է Արարատյան դաշտում

Վերջին օրերին Արարատյան դաշտում, ինչպես նաև հարակից նախալեռնային հատվածներում, ձևավորվել է դասական ձմեռային սինոպտիկական պատկեր՝ կայուն ջերմաստիճանային ինվերսիա, մառախուղ և գրեթե անփոփոխ ցածր ջերմաստիճան։

Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը՝ ներկայացնելով մանրամասներ:

Ջերմաստիճանային ֆոն

Օդի ջերմաստիճանի օրական ընթացքը այդ շրջաններում բավական թույլ է՝ ցերեկվա և գիշերվա ջերմաստիճանի տարբերությունը տատանվում է 4-6°C-ի սահմաններում։ Սա բնորոշ է ինվերսիոն իրավիճակներին, երբ սառը օդը «լճանում» է հովիտներում ու նախալեռնային տարածքներում,

Մառախուղ

Ինվերսիայի պայմաններում մառախուղը տարածվում է ոչ միայն Արարատյան դաշտում, այլև հարակից նախալեռնային հատվածներում, պահպանվելով նույնիսկ ցերեկային ժամերին և արեգակնային ճառագայթումը բավարար չէ սառը օդի շերտը քայքայելու համար։

Երբ թվում է, թե ձյուն է գալիս, բայց իրականում՝ ոչ

Ցածր ջերմաստիճանի և բարձր խոնավության պայմաններում մառախուղի մանր կաթիլները ենթարկվում են դեսուբլիմացիայի՝ ջրային գոլորշին անմիջապես անցնում է պինդ վիճակի առաջացնելով մանր սառցաբյուրեղներ։

Արտաքուստ սա կարող է հիշեցնել թույլ ձյուն, սակայն իրականում դա տեղումներ չեն։ Դրանք մառախուղից առաջացած սառցային մասնիկներ են, որոնք.

.նստում են ճանապարհների, ծառերի, լարերի վրա

.արագ սառչում են մակերևույթին

.առաջացնում են մերկասառույց, հաճախ՝ աննկատ

Վտանգ ճանապարհներին

Այս երևույթը հատկապես վտանգավոր է, քանի որ մերկասառույցը կարող է ձևավորվել առանց տեղումների, և վարորդները հաճախ չեն սպասում նման պայմանների։ Ճանապարհը կարող է թվալ պարզապես խոնավ, մինչդեռ իրականում այն սառցակալած է։

Թիվ 1

Recent Posts

Սուրեն Պապիկյանն անդրադարձել է ՀՀ ԶՈւ հոգևոր ծառայությունը լուծարվելու լուրին

Տեր Պսակ քահանա Մկրտչյանը գրել է, որ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով 20 և ավելի տարիներ…

2 hours ago

Ավանեսյանը՝ Բաքվի բանտից վերադարձածների առողջական վիճակի մասին

Վագիֆ Խաչատրյանի վիրահատությունը բարեհաջող է անցել, և նա ներկայումս վերականգնման փուլում է։ Այդ մասին խորհրդարանական…

6 hours ago

Իսրայելը երկարատև դադարից հետո կբացի Ռաֆահ անցակետը

Իսրայելական իշխանությունները հայտարարել են, որ շաբաթավերջին երկու ուղղությունով կվերաբացվի Գազայի հետ սահմանային անցակետը։ Սա թույլ…

6 hours ago

Իրանը պատրաստ է միջուկային թեմայի շուրջ երկխոսություն սկսել ԱՄՆ-ի հետ. Արաղչի

Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ վերսկսել միջուկային թեմայի շուրջ բանակցությունները և երբեք չի պլանավորել միջուկային…

6 hours ago

Միրզոյանը և Մարթա Կոսը անդրադարձել են խաղաղության հետագա ինստիտուցիոնալիզացմանն ուղղված քայլերի

Հունվարի 29-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Բրյուսելում հանդիպում է ունեցել ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար…

7 hours ago

Ծաղիկ ու թիթեռ նկարելուց բացի, այլ բան չկա. Գեղամ Մանուկյան

«Այս իշխանության պարագայում զորավարժություն չի լինի»,- «ՀՀ-ի և հայկական աշխարհի անվտանգությանը սպառնացող գործոնները» թեմայով քննարկմանն…

7 hours ago