Ֆրանսիան աջակցում է Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացներին։ Ադրբեջանական APA լրատվական գործակալության թուրքական բյուրոն հաղորդում է, որ այս մասին հայտարարել է Անկարայում գտնվող Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոնը Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
Նա նշել է, որ հայ-թուրքական սահմանի բացումը դրական ազդեցություն կունենա տարածաշրջանի բարգավաճման վրա։
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի արտգործնախարարը պաշտոնական այցով գտնվում է Անկարայում։














