Լրահոս 24/7
28.01.2026

Ուժեղ բանակ չունեցող երկիրը խոցելի է և կարող է գայթակղիչ լինել ագրեսիայի համար. վարչապետ

Ուժեղ բանակ չունեցող երկիրը խոցելի է և կարող է գայթակղիչ լինել ագրեսիայի համար. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել ՀՀ ԶՈՒ կազմավորման 34–ամյակի առթիվ։

«Այսօր մենք նշում ենք Հայաստանի Հանրապետության բանակի կազմավորման 34-րդ տարեդարձը։

Մեր բանակն անցել է ձևավորման բարդ ժամանակաշրջան, առերեսվել է մարտահրավերների ու բարդությունների, բայց այսօր կարող ենք արձանագրել, որ ունենք բանակ, որը փոխվում և որի պաշտպանունակությունն ավելանում է ամեն օր։

Վերջին տարիներին հսկայական ներդրումներ և բարեփոխումներ ենք արել մեր բանակում։

Առաջինը՝ կամավոր ատեստավորման ծրագիրն է, որը հնարավորություն տվեց զինծառայողների վարձատրությունն ընդհուպ կրկնապատկել` կախված զինծառայողի պրոֆեսիոնալ հմտություններից։ Այսօր մեր բանակի տասնյակ հազարավոր զինծառայողներ կամավոր ատեստավորման բերումով 30, 50, 100 և նույնիսկ ավելի տոկոսներով բարձր վարձատրություն են ստանում՝ կամավոր ատեստավորմանը նախորդած շրջանի համեմատ։

Մեր բանակում կան 700 հազար դրամ վարձատրություն ստացող շարքային կազմի բազմաթիվ զինծառայողներ։ Սպայական վարձատրությունները կարող են գերազանցել 1, 1․5, 2 միլիոն դրամը։ Սա կարևոր սոցիալական երաշխիք է զինծառայողների, նրանց ընտանիքների անդամների և հանրության համար, որը կարող է վստահություն ունենալ մեր զինծառայողների պրոֆեսիոնալ մակարդակի և այն շարունակաբար բարձրացնելու մոտիվացիոն համակարգի գոյության առումով։

Վերջին տարիներին հսկայական քանակությամբ ժամանակակից սպառազինություն և ռազմական տեխնիկա է ձեռք բերվել, այնպիսի որակի և պարամետրերի, որ մեր բանակը երբեք չի ունեցել։ Սրա համար ծախսվել են մեծ ֆինանսական միջոցներ, որովհետև ձեռք բերված տեխնիկան թանկարժեք է և քանակական։ Բայց նաև պետք է պատասխան հնչի մի շատ կարևոր հարցի․ իսկ ինչու՞ այս նույնը չի արվել 2018, 2019, 2020, 2021, 2022 թվականներին։

Սպառազինություն և տեխնիկայի վաճառքի պոտենցիալ ունեցող մեր գրեթե բոլոր միջազգային գործընկերները քաղաքավարի մերժում էին Հայաստանի Հանրապետությանը զենք վաճառել՝ երկու հիմնական պատճառաբանությամբ․

1․ Վստահ չէին, որ այդ զենքը չէր տեղակայվի ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքից դուրս։

2․ Վստահ չէին, որ այդ զենքերի գաղտնի պարամետրերը հասանելի չէին դառնա ՀԱՊԿ-ին, որին ՀՀ-ի անդամակցությունը նույնպես խոչընդոտ էր նման գործարքներ կնքելու համար։

Իսկ ՀԱՊԿ գործընկերները 2022 թվականի սեպտեմբերի դրությամբ հրաժարվում էին կատարել ՀՀ անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը երաշխավորելու մեր նկատմամբ ունեցած պայմանագրային պարտավորությունները։ Հրաժարվում էին նաև մատակարարել հարյուր միլիոնավոր դոլարի սպառազինություն և տեխնիկա, ինչի համար վճարումները Հայաստանի Հանրապետությունն արդեն կատարել էր։

Սա գոյաբանական սպառնալիք էր Հայաստանի Հանրապետության համար և ակնհայտ էր, որ մեր պետականությունը վերացնելու, մեր ինքնիշխանությունը զրոյացնելու որոշում է կայացված։

Այս օրհասական վտանգը հաղթահարվեց երկու վճռական իրադարձության արդյունքում․ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում քառակողմ ֆորմատով ձեռք բերված քաղաքական պայմանավորվածության, ըստ որի՝ Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանի Հանրապետությունը միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը ճանաչում են 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա, և ՀԱՊԿ-ում ՀՀ անդամակցությունը սառեցնելու։

Այս ռազմավարությունը մենք հետևողականորեն շարունակելու ենք։ Հստակ արձանագրել ու արձանագրում ենք, որ ՀՀ բանակն իր միջազգայնորեն ճանաչված 29 հազար 743 քառակուսի կիլոմետր տարածքի պաշտպանությունից դուրս այլ խնդիր չունի և չի ունենալու՝ բացառությամբ միջազգային պայմանագրերի հիման վրա խաղաղապահ առաքելություններին մասնակցությունը։

Ինչ վերաբերում է ՀՀ օկուպացված տարածքներին, այդ հարցի լուծման բանաձևը, որն արձանագրված է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգում, արդեն իրավական բարձրագույն ուժ ունի երկու երկրներում և խնդիրը կլուծվի սահմանազատման գործընթացում։

Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ,

Հաճույքով եմ արձանագրում, որ վերջին տարիներին մեր բանակում տեղի ունեցած բարեփոխումները կարող եմ երկար թվարկել։

Հատուկ հիշատակման է արժանի «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը, որում ընդգրկված հազարավոր զորակոչիկները պայմանագրային զինծառայող դառնալու, կամավոր ատեստավորման բարձր վարձատրություն ստանալու և ծառայության ընթացքում իրենց տանն ապրելու հնարավորություն են ստացել։

Այսօր մենք 19 տարեկան բազմաթիվ զինծառայողներ ունենք, ովքեր 500, 600 հազար դրամ ամենամսյա վարձատրություն են ստանում։ Համոզված եմ՝ նրանցից շատերը հետագայում պայմանագրային զինծառայությունը շարունակելու, այդ թվում՝ սպայական կրթություն ստանալու և որպես սպա ծառայելու որոշում են կայացնելու։

Կրճատվել է պարտադիր ժամկետային զինծառայության ժամկետը՝ 24 ամսից դառնալով 18 ամիս։ Սա էականորեն բարելավում է պարտադիր ժամկետային զինծառայության պայմանները։

Մեծ ծավալի ամրաշինական աշխատանքներ են իրականացվում մեր սահմանների երկայնքով, որոնք նոր խոսք են բերել մեր պաշտպանական համակարգում։

Ուղերձի ժանրը հնարավորություն չի տալիս ավելի ծավալվելու, բայց այն, ինչ բանակում իրականացվել է վերջին տարիներին՝ անկյունաքար է մեր պետության հարատևության, անկախության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության համար։

Բայց նաև ուզում եմ ընդգծել՝ մենք պատերազմի չենք պատրաստվում, որովհետև պատերազմ չի լինելու։ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղություն է հաստատված, և խաղաղությունից ավելի հուսալի անվտանգության երաշխիք չկա։

Մենք ուժեղացնելու ենք անվտանգության այդ ամենահուսալի երաշխիքը։

Իսկ բանակի զարգացումը շարունակաբար ընթանալու է, որովհետև բանակը պետության կարևորագույն ինստիտուտներից է, և չափազանց կարևոր է ունենալ ուժեղ, պաշտպանունակ բանակ՝ ապագայի պայմանական սպառնալիքներին դիմակայելու համար, այն դեպքերում, երբ դիվանագիտությունն ի վիճակի չի լինի դա անել։

Ուժեղ բանակ չունեցող երկիրը խոցելի է և կարող է գայթակղիչ լինել ագրեսիայի համար։ Հայաստանի Հանրապետությունն այսպիսին չպիտի լինի երբեք։

Փա՛ռք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»,- ասված է ուղերձում։

Լրահոս
Սուրեն Պապիկյանն անդրադարձել է ՀՀ ԶՈւ հոգևոր ծառայությունը լուծարվելու լուրին
20:41
Սուրեն Պապիկյանն անդրադարձել է ՀՀ ԶՈւ հոգևոր ծառայությունը լուծարվելու լուրին
Ավանեսյանը՝ Բաքվի բանտից վերադարձածների առողջական վիճակի մասին
16:59
Ավանեսյանը՝ Բաքվի բանտից վերադարձածների առողջական վիճակի մասին
Իսրայելը երկարատև դադարից հետո կբացի Ռաֆահ անցակետը
16:48
Իսրայելը երկարատև դադարից հետո կբացի Ռաֆահ անցակետը
Իրանը պատրաստ է միջուկային թեմայի շուրջ երկխոսություն սկսել ԱՄՆ-ի հետ. Արաղչի
16:39
Իրանը պատրաստ է միջուկային թեմայի շուրջ երկխոսություն սկսել ԱՄՆ-ի հետ. Արաղչի
Միրզոյանը և Մարթա Կոսը անդրադարձել են խաղաղության հետագա ինստիտուցիոնալիզացմանն ուղղված քայլերի
16:23
Միրզոյանը և Մարթա Կոսը անդրադարձել են խաղաղության հետագա ինստիտուցիոնալիզացմանն ուղղված քայլերի
Ծաղիկ ու թիթեռ նկարելուց բացի, այլ բան չկա. Գեղամ Մանուկյան
16:05
Ծաղիկ ու թիթեռ նկարելուց բացի, այլ բան չկա. Գեղամ Մանուկյան
«Թող գա, եթե իհարկե համարձակվի»․ Զելենսկին Պուտինին հրավիրել է Կիև
15:37
«Թող գա, եթե իհարկե համարձակվի»․ Զելենսկին Պուտինին հրավիրել է Կիև
Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը վերսկսել է նիստերը
15:16
Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը վերսկսել է նիստերը
Yandex-ի վարորդը ոչ թե ադրբեջանցի է այլ թուրքմեն․ ֆեյսբուքյան օգտատիրոջ աղմուկ հանած տեսանյութի հետքերով
15:06
Yandex-ի վարորդը ոչ թե ադրբեջանցի է այլ թուրքմեն․ ֆեյսբուքյան օգտատիրոջ աղմուկ հանած տեսանյութի հետքերով
Քոչարյանի ԱՄՆ քաղաքացի թոռները սփյուռքահա՞յ են․  քաղաքագետ
14:22
Քոչարյանի ԱՄՆ քաղաքացի թոռները սփյուռքահա՞յ են․ քաղաքագետ
Հռիփսիմե Հունանյանի լիազորությունները դադարեցվեցին
14:06
Հռիփսիմե Հունանյանի լիազորությունները դադարեցվեցին
Թուրքիան պատրաստ է միջնորդի դեր ստանձնել Իրանի և ԱՄՆ-ի միջև
13:58
Թուրքիան պատրաստ է միջնորդի դեր ստանձնել Իրանի և ԱՄՆ-ի միջև
Էստոնիան ծրագրում է դեսպանություն բացել Երևանում
13:32
Էստոնիան ծրագրում է դեսպանություն բացել Երևանում
Ուկրաինան չի զիջի Դոնբասն ու Զապորոժյեի ԱԷԿ-ը. Զելենսկի
13:15
Ուկրաինան չի զիջի Դոնբասն ու Զապորոժյեի ԱԷԿ-ը. Զելենսկի
2025թ. ՏԱՑ-ն աճել է 9.1 տոկոսով
12:59
2025թ. ՏԱՑ-ն աճել է 9.1 տոկոսով