Լրահոս 24/7
28.01.2026

Այսօր Զինված ուժերի կազմավորման 34-ամյակն է

Այսօր Զինված ուժերի կազմավորման 34-ամյակն է

Այսօր նշվում է Հայկական բանակի կազմավորման 34-ամյակը։

1992 թվականի հունվարի 28-ին ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրամանագրով ստեղծվեց Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը, որի ենթակայությանը հանձնվեցին երկրում եղած ուժային կառույցներից որոշակի ստորաբաժանումներ, մասնավորապես՝ ներքին գործերի նախարարության պարեկապահակային գունդը, հատուկ նշանակության օպերատիվ գունդը, քաղաքացիական պաշտպանության գունդը և Հայաստանի Հանրապետության զինվորական կոմիսարիատը։

Իր հարցազրույցներից մեկում Լևոն Տեր-Պետրոսյանը պատմել է, որ բանակի ստեղծման հիմքերը դրվել են ավելի վաղ՝ 1990 թվականի օգոստոսից։ Այն ժամանակ Խորհրդային Հայաստանում իշխանության եկավ Հայոց համազգային շարժումը՝ մայիսին կայացած խորհրդարանական ընտրություններում հաղթելով կոմունիստներին։

Նախարարների խորհրդի որոշմամբ ՆԳ նախարարությանն առընթեր ստեղծվել էր հատուկ ստորաբաժանում՝ կամավորության սկզբունքով։ Սա Հատուկ գունդն էր, որի առաջնային խնդիրներից էր սահմանամերձ շրջանների պաշտպանության և բնակչության անվտանգության ապահովումը։ Ինքնապաշտպանական խմբերը շատ արագ վերածվեցին կազմավորված բանակի։

1990 թվականի սեպտեմբերի 2-ին ստեղծվեց կազմավորման հիմնադիր խումբ Վազգեն Սարգսյանի ղեկավարությամբ։ Նա Գերագույն խորհրդում հանդես եկավ հայտարարությամբ և կոչ արեց անդամագրվելու կառույցին։ Սեպտեմբերի 3-ին առաջին զինվորագրվողները արդեն շարք էին կանգնել Գերագույն խորհրդի շենքի մոտակայքում։

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ստեղծումից հետո արդեն նախարար Վազգեն Սարգսյանի հրամանով ստեղծվեց Զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչությունը։ 1992 թվականի օգոստոսի 8-ին Հայաստան ժամանեց խորհրդային բանակի 56-ամյա գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը և միանգամից նշանակվեց Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ և Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնակատար։

Արդեն 1992 թվականի մայիսին անցկացվեց անկախ Հայաստանի պատմության առաջին զորակոչը՝ հանրապետության ողջ տարածքում, ինչը բանակը համալրեց ժամկետային զինծառայողներով։ Եվ հենց այս զինծառայողների ուսերին պետք է դրվեին Արցախյան պատերազմի ամենափայլուն հաղթանակները, Արցախի շուրջ անվտանգության գոտու ստեղծումը և Ադրբեջանին զինադադար պարտադրելը։

Հայկական բանակին էր վիճակված հաղթանակ կերտել Արցախյան առաջին պատերազմում, նաև՝ անցնել կազմավորման երկարատև ու դժվարին ուղի։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է