Լրահոս 24/7
29.01.2026

Շուրջ 155 շենք՝ 65 հազար բնակչի համար. Նորագյուղում նորարարական թաղամաս է լինելու

Շուրջ 155 շենք՝ 65 հազար բնակչի համար. Նորագյուղում նորարարական թաղամաս է լինելու

Կառավարության նիստում քննարկվել է Երևանի քաղաքապետին լիազորություն վերապահելու նախագիծը։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնել է, որ Դաունթաուն թաղամասի կառուցմամբ, Նորագյուղ թաղամասի ու հարակից տարածքների՝ 83.9 հա տարածքում էական քաղաքաշինական խնդիր են լուծում։

«83.9 հա տարածքի վրա ունենում ենք մոտ 2-2.5 մլն մ² կառուցապատում, շուրջ 155 շենք 65 հազար բնակչի համար, և այս հատվածը, կարելի է ասել, էականորեն բեռնաթափելու է մեր փոքր կենտրոնը»,- ասել է նա։

Ըստ քաղաքապետի, այս ծրագիրը կազմել են տրամաբանությամբ, թե ինչ է հարկավոր քաղաքին. «Իսկ այս պահին քաղաքին հարկավոր է որոշակի բեռնաթափել կենտրոնը, և քաղաքին հարկավոր է լուծել Նորագյուղ թաղամասի խնդիրը»։

Քաղաքապետի խոսքով, այս ծրագիրը առաջարկել են բնակիչները. «Դաունթաուն թաղամասի ստեղծումը նորարական թաղամաս է լինելու՝ բարձրահարկ շենքերով, և հնարավորություն է տալու փոխհատուցել բնակիչներին՝ իրենց բնակավայրերի շուկայական արժեքին գումարած 30% չափաբաժնով, և այս հատվածում ստանալու ենք մի նոր գեղեցիկ թաղամաս, որի արդյունքում նաև Երևան քաղաքը կարողանալու է մի քանի կարևոր խնդիր լուծել։ Դրանցից մեկը Դալմայի այգիների անտառապատման ծրագիրն է՝ դրան հարակից մոտ 250 հա անտառային տարածքներ։

Երևանյան լճի մաքրման աշխատանքներն ու ամբողջական ենթակառուցվածքների նորոգման աշխատանքները նույնպես, ենթադրում եմ, այս ծրագրով կարողանալու ենք իրականացնել։

Եւ իհարկե, ամենակարևոր հարցը փոքր Կենտրոնի բեռնաթափումն է. այս ծրագիրը տարբեր ժամանակներ փորձել են իրականացնել դեռևս 20-րդ դարի առաջին կեսում․ կան նախագծեր, գլխավոր հատակագծեր, որ այս նույն տրամաբանությունն են ենթադրել, բայց երբևէ կյանքի չեն կոչել, և հիմա մենք հաստատուն քայլերով գնում ենք այս ծրագրի իրականացմանը»,- ասել է նա։

Քաղաքապետը շեշտել է՝ բարդ ծրագիր է լինելու. «Բարդ ծրագիր է լինելու, տևողությունը, ենթադրվում է, մոտ 10 տարի կտևի, բայց և Կենտրոնի բեռնաթափման համար, և Նորագյուղ թաղամասի, այսպես ասած, հողաշեն տների մարդկանց խնդիրները լուծելու համար կարևորագույն ծրագիր է»։

Վարչապետը ևս շեշտել է՝ նախագիծը բարդ է, և բնակչության հետ պետք է աշխատել։ Ըստ նրա, ի տարբերություն Կոնդ թաղամասի, այստեղ պատմամշակութային մեծ ժառանգություն չկա, բայց Կարմիր կամուրջը միանում է թաղամասին, նաև՝ Երևանի բերդը, կոնյակի գործարանը. «Մշակութային անսամբլը պահպանելու առումով պետք է նախանձախնդիր լինել, որովհետև այդ հատվածը շատ լավն է դառնում, և պետք է ներդաշնակությունը հնարավորինս ապահովել»։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է