

Ռոբերտ Քոչարյանն անդրադարձել է նախկին նախագահների՝ քաղաքականությունից հեռանալու և ընտրություններին չմասնակցելու կոչերին։
Նա նշել է, որ այս հարցը հնչեցնելիս՝ իրեն հետաքրքիր է, թե ինչն է «նախկինների նույնացման հիմքում»․
«Բնավորությամբ լրիվ տարբեր ենք երեք նախկին նախագահներս։ Եթե հնարավոր է իրարից շատ հեռու մարդիկ հորինել, ապա այդ երեք նախկին նախագահներս ենք՝ Տեր-Պետրոսյանը, ես և Սերժ Սարգսյանը։ Լրիվ տարբեր ենք բնավորություններով։ Հայացքներով ևս լրիվ տարբեր ենք։ Աշխատանքի ոճով՝ ևս։ Մեր աշխատած տարիների արդյունավետությամբ՝ ևս։ Թիմային տեսանկյունից՝ ևս լրիվ տարբեր ենք։ Ի՞նչն է մեզ միայն միացնում. Մեր աշխատանքային գրքույկը, որում գրված է՝ նախագահ ենք եղել։ Ուրիշ բան մեզ չի միացնում»,- ասել է նա։
Նա նաև հիշեցրել է, որ 2008թ. նախագահի պաշտոնը թողնելուց հետո որևէ պետական պաշտոն չի պահել. «Իմ կյանքի ամենից երջանիկ տարիները եղել են 2008-2018 թվականները՝ ազատ մարդ, աշխատել եմ հսկայական ընկերությունում, մեծ գումար եմ վաստակել և պատասխանատվություն չեմ կրել ամեն ինչի համար։ Սա մի ուրիշ հաճույք է մի մարդու համար, որը 1988-2008թթ. ծանր փորձություններով էր անցում՝ կրիզիսային, ճգնաժամային իրավիճակներում պատասխանատվությունն իր վրա ստանձնում։ Հիմա այն վիճակն է, որ ևս ճգնաժամային է, ևս պատասխանատվություն ստանձնելու կամ դրանից խուսափելու ընտրության առջև եմ կանգնած։ Ես համարում եմ, որ ինձնից լավ ոչ ոք չի կարող այս վիճակից երկիրը հանել։ Դրա համար եմ մասնակցում։ Եթե մեկի անունը տաք, որ ավելի մեծ փորձ ունի բոլոր ուղղություններով, շատ լավ»։
Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…
Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…
Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…
Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…