

29 հզր քառակուսի կմ-ից մեծ Հայաստան ուզողներն ինչո՞ւ չէին ապրում Արցախում, ինչո՞ւ էին թոռները ծնվում ԱՄՆ-ում
Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի կողմից ասուլիսի ժամանակ արված որոշ հայտարարություններին և մի քանի հարցադրում արել։
«Փող «չսիրող» ու ժողովրդի մասին «մտածող» Ռոբերտ Քոչարյանը
-ինչո՞ւ էր 2004թ․ ապրիլի 12-ի լույս 13-ի գիշերը Բաղրամյան պողոտայում իր «սիրելի» ժողովրդի դեմ «կոլցո» օպերացիա անում ու մեր վրա նռնակներ նետել տալիս Ազգային ժողովի տարածքից,
-ինչո՞ւ էր Արցախի բարբառով խոսող հրոսակախմբեր բերում «սիրելի ժողովրդին» ջարդելու, որի մասին նույնիսկ Արտաշես Գեղամյանն էր վկայություն տալիս,
-ինչո՞ւ էր մարտի 1-ին ժողովրդի դեմ «կատլավան» օպերացիան անում Ազատության, օյ, ինքը կասեր՝ տատեՌական հրապարակում,
-ինչո՞ւ էր մարտի 1-ի երեկոյան Լեոյի ճակատամարտ անում․․․ օյ, ներեցեք, էս մի հարցը հանենք, մոռացա՝ համաձայն իրեն ու Լևոն Քոչարյանի՝ մեր ժողովրդի դեմ դա ես, Սեդա Սաֆարյանը և Նիկոլ Փաշինյանն էինք արել, ինքը «սիրում էր» ժողովրդին․․․,
-ինչո՞ւ էր կրկին Արցախի ու Հայաստանի զորամասերից «հոգեբանական կայուն խմբեր» ձևավորել գաղտնի հրամանով ու բերել Երևան,
-ինչո՞ւ իր «սիրելի ժողովուրդը» իր պաշտոնավարման տարիներին միլիոնատեր ու միլիարդատեր չդարձավ, իսկ ինքն ու իր որդին դարձան․․․,
-29 հազար քառակուսի կիլոմետրից մեծ Հայաստան ուզող տղերքն ինչո՞ւ չէին ապրում Արցախում, այլ ապրում էին Հայաստանում, ինչո՞ւ էին թոռները ծնվում ԱՄՆ ծննդատներում ու ստանում ԱՄՆ քաղաքացիություն և ոչ թե ծնվում Ստեփանակերտի կամ Ջրականի ծննդատանը,
-սփյուռքին ու ժողովրդին, բայց ոչ նրանց փողերը սիրող Ռոբերտ Քոչարյանի ԱՄՆ քաղաքացի թոռները սփյուռքահա՞յ են․․․»,- հարցնում է քաղաքագետը։
Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…
Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…
Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…
Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…