

Հունվարի 29-ին ֆեյսբուքյան օգտատեր Մարինա Պողոսյանը գրառում է արել՝ պնդելով, թե իրեն սպասարկող Yandex տաքսի ծառայության վարորդն ադրբեջանցի է եղել․ Պողոսյանը կցել է նաև վարորդի ու սպասարկող մեքենայի պետհամարանիշի լուսանկարները։
«Փաստերի ստուգման հարթակը» գնացել է այս պնդումների հետքերով ու պարզել, որ վարորդը Թուրքմենստանի քաղաքացի է։
Այսպես, FIP.am-ը նույնականացրել է պետհամարանիշը. այն պատկանում է Հայաստանի Հանրապետության քաղաքացու։
Լուսանկարում երևում է, որ քաղաքացին, որին պատկանում է մեքենան, ունի հայկական անձնագիր, և այն տրվել է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների ծառայության տարածքային 044 կոդով ստորաբաժանման կողմից։
FIP.am-ը կապ հաստատեց մեքենայի սեփականատիրոջ հետ, որը (անունը չի նշվում նրա խնդրանքով) հայտնեց՝ Yandex-ում տաքսու ծառայություններ մատուցող մեքենայի վարորդը Թուրքմենստանի քաղաքացի է։ Սեփականատերը մեզ տրամադրեց թուրքմեն վարորդի անձը հաստատող փաստաթղթի ու վարորդական վկայականի պատճենները։
Վարորդը 1991 թվականին ծնված Աքմուրադով Բայրամգելդի անունով Թուրքմենստանի քաղաքացի է։
Այսպիսով, Մարինա Պողոսյան ֆեյսբուքյան օգտատիրոջ հրապարակած լուսանկարներում ոչ թե ադրբեջանցի է, այլ Աքմուրադով Բայրամգելդին է՝ թուրքմենական քաղաքացիությամբ։
Մեր ձեռքի տակ են հայտնվել նաև Մարինա Պողոսյանի ու վարորդի մասնակցությամբ տեսաձայնագրությունները, որոնցում չնայած վարորդը նշում է, որ ադրբեջանցի չէ, Պողոսյանը շարունակում է վիրավորել նրան ու հորդորել նրան «վերադառնալ Ադրբեջան»։
Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…
Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…
Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…
Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…