

ԱՄՆ-ն պետք է իմանա, որ եթե պատերազմ սկսի, այս անգամ այն կլինի տարածաշրջանային պատերազմ. ասել է Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին։
Ալի Խամենեին, անդրադառնալով ԱՄՆ-ի վերջին սպառնալիքներին, նշել է. «Թրամփը անընդհատ պնդում է, թե նավ ենք բերել և այլն… Իրանի ժողովրդին այսպիսի բաներով չի կարելի վախեցնել։ Իրանի ժողովուրդը նման սպառնալիքներից ազդեցության տակ չի ընկնում»։ «Մենք սկսողը չենք և չենք ցանկանում հարձակվել որևէ երկրի վրա, բայց Իրանի ժողովուրդը նրա դեմ, ով հարձակվի ու վնաս պատճառի, ուժգին պատասխան կտա»։
«Ամերիկացիները պետք է իմանան, որ եթե պատերազմ սկսեն, այս անգամ պատերազմը կլինի տարածաշրջանային»,- հայտնել է Խամենեին։
Խամենեին նաև նշել է, որ այսքան տարիներ ԱՄՆ-ի ու Իրանի հակամարտությունը մի պարզ հարցի մասին է՝ ԱՄՆ-ն ուզում է կուլ տալ Իրանին և շահագործել մեր ռեսուրսները։ «Ողջ խոսակցությունը մարդու իրավունքների մասին, անհեթեթություն է։ Իրանի նավթը, գազը, հանքերը, աշխարհագրական դիրքը. ահա ԱՄՆ-ի գրավչության առարկան»։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է իր այն միտքը, որ Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքների…
Ոչ միայն հոգևորականները, այլ բոլորը քաղաքական հայացքներ ունենալու իրավունք ունեն: Ուրիշ բան է քաղաքական հայացքներ…
ԱՄՆ փոխնախագահ Վենսի այցը հասարակության շրջանում սպասումներ է առաջացրել գերիների, ռազմագերիների և անհետ կորած անձանց…
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Իրանում ռեժիմի փոփոխություն տեղի չի ունենա,…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է NVIDIA ընկերության փոխնախագահ Ռև Լեբարեդյանին։ Զրուցակիցները քննարկել են Firebird ընկերության…
Բաքվում ձերբակալվածների մասին խոսք կլինի, Բաքու մեկնելուց առաջ «Զվարթնոց» օդանավակայանում լրագրողներին խոստացավ ԱՄՆ փոխնախագահ Վենսը`…