Լրահոս 24/7
03.02.2026

Հոսանքազրկման հետևանքով շարքից դուրս է եկել քաղաքացիների կենցաղային տեխնիկան․ պատգամավոր

Հոսանքազրկման հետևանքով շարքից դուրս է եկել քաղաքացիների կենցաղային տեխնիկան․ պատգամավոր

2025թ դեկտեմբեր ամսին՝ Ամանորի նախաշեմին, Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած էլեկտրամատակարարման դադարեցման առնչությամբ գրավոր դիմել էի ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ փորձելով պարզել, թե ինչ փոխհատուցում է նախատեսվում օրեր շարունակ առանց էլեկտրամատակարարման մնացած քաղաքացիներին։ Այս մասին գրել է գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

«Դեկտեմբեր-հունվար ամիսներին ստացել եմ բազմաթիվ ահազանգեր, ըստ որոնց, հոսանքազրկման հետևանքով շարքից դուրս է եկել մեր քաղաքացիների կենցաղային տեխնիկան, փչացել է սնունդը։ Առանց էլեկտրականության մնացած բնակիչները, այդ թվում՝ հազարավոր երեխաներ, օրեր շարունակ մնացել են առանց ջեռուցման։

Պատասխան գրության մեջ նշված է, որ Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի ներկայացրած պարզաբանումների համաձայն՝ 2025 թվականի դեկտեմբերի 28-ի «Վարդաշեն» 110/35/6 կՎ ենթակայանում տեղի ունեցած վթարի արդյունքում hոսանքազրկվել են Էրեբունի համայնքի 51 հազար սպառողներ, որոնցից 40 հազարի էլեկտրամատակարարումը վերականգնվել է 3 ժամվա ընթացքում փոխանջատումների իրականացմամբ, իսկ ոչ ավելի քան 11 հազար սպառողների էլեկտրամատակարարումը վերականգնվել է վթարից 52 ժամ հետո։

Միանգամից հարց է առաջանում, թե ՀԷՑ-ը ի՞նչ տվյալներ է փոխանցել ՀԾԿՀ-ին, ի՞նչ 52 ժամի մասին է խոսքը, երբ Էրեբունի համայնքը, մեծամասամբ, հոսանքազրկված է եղել 3-4 օր՝ 72 ժամից ավելի։ Եվ այս պարագայում, արդյո՞ք ճիշտ է նշված 11 հազարը։

Ի դեպ, համաձայն ԷԲՑ կանոնների 135-րդ կետի 2-րդ ենթակետի՝ սպառողի էլեկտրամատակարարման վթարային ընդհատման դեպքում բաշխողն այն ՊԱՐՏԱՎՈՐ Է վերականգնել ընդհատման պահից ոչ ուշ, քան՝ քաղաքային համայնքների վարչական տարածքի բնակավայրի սահմանում` 3 ժամում:

Այդուհանդերձ, ՀԾԿՀ-ն պատասխան գրությամբ հայտնում է, որ նշված 11 հազար սպառողների դեպքում էլեկտրամատակարարման ընդհատման վերականգնման աշխատանքներն իրականացվել են ԷԲՑ կանոնների 135-րդ կետի պահանջների խախտմամբ, և որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից վերոնշյալ կարգավորումներով սահմանված տույժը ենթակա կլինի վճարման, բացառությամբ, եթե հաստատվի խախտման ֆորս մաժորի հետևանք լինելը։

Հետաքրքիր է, այդ ինչպե՞ս է որոշվելու՝ արդյո՞ք ֆորս մաժոր է եղել, թե՝ ոչ։ Կիրականացվի՞ օբյեկտիվ ուսումնասիրություն, թե՞ կընդունվի կամայական որոշում՝ ի վնաս մեր քաղաքացիների։

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը անելիք ունի՞ այստեղ, թե՞ հիմք է ընդունելու բացառապես ՀԷՑ-ի եզրակացությունը։ Արդեն իսկ տարակուսելի է, որ ինձ ուղղված գրության մեջ հանձնաժողովը փոխանցում է բացառապես ՀԷՑ-ի տվյալները։

Արձանագրենք, որ վթարից անցել է մեկ ամիս, բայց ուսումնասիրությունները դեռ ավարտված չեն, չկա վթարի վերաբերյալ վերջնական եզրակացություն։

Մենք հետևողական ենք լինելու Էրեբունի համայնքի հազարավոր բնակիչների իրավունքների պաշտպանության հարցում։ Օրեր շարունակ առանց էլեկտրականության մնացած մեր քաղաքացիները պետք է ստանան իրենց հասանելիք փոխհատուցումը»,-գրել է նա:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է