Լրահոս 24/7

Նոր ատոմակայանի տիպը պիտի լինի մոդուլային. նախարար

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը տեղեկացրել է, որ նոր ատոմակայանի կառուցման մասին կարևոր որոշում են ընդունել. «Ատոմակայանի տիպը պիտի լինի մոդուլային: Շարունակել ենք ուսումնասիրել մեզ տրվող առաջարկներն այդ մասով, մասնավորապես, և՛ ՌԴ-ի, և՛ ԱՄՆ-ի, և՛ Չինաստանի, և՛ Կորեայի, և՛ Ֆրանսիայի մասով, բայց մոդելի ընտրության հետ կապված վերջնական որոշում չունենք․ մոդելի ընտրության հարցը կիրականացվի 2026 կամ 2027 թվականին: Շտապելու անհրաժեշտություն չունենք:

Կախված մոդելի ընտրությունից՝ կորոշվի նաև, թե որ երկրի հետ ենք իրականացնում աշխատանքը, որովհետև մոդուլային ատոմակայանի սիստեմը, որպես այդպիսին, լայնորեն տարածված չի եղել նախկինում, և լրացուցիչ ուսումնասիրելու անհրաժեշտություն կա, ինչը անում ենք»։

Ինչ վերաբերում է գործող ատոմակայանին, Խուդաթյանն ասել է, որ ծրագիր կա, որը հնարավորություն կտա ևս 10 տարով երկարաձգել ատոմակայանի շահագործման ժամկետը. «Մենք գնում ենք հետևողական երկարացման ուղղությամբ, և վստահ ենք, որ երկարացման ծրագիրը կհաջողվի, և առաջիկա 10 տարվա ընթացքում ատոմակայանը կշարունակի միացված մնալ մեր էներգահամակարգին»,- ասել է նա։

Խուդաթյանի խոսքով՝ ապրիլից, մեծ հավանականությամբ, Հայկական ատոմակայանը 5 ամսով դուրս կգա էներգահամակարգից․ «Բայց նաև, հաշվի առնելով այլ հզորությունների գոյությունը, որոնք օգտագործում ենք ոչ ամբողջական ծավալով, մեր էներգետիկ համակարգում խնդիրներ և պրոբլեմներ չեն առաջանա»:

Թիվ 1

Recent Posts

Հետևողականորեն գնալու ենք սահմանազատման միջոցով ՀՀ տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերմանը. վարչապետ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է իր այն միտքը, որ Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքների…

10 hours ago

Պատարագի խորանն օգտագործել քաղաքական քարոզի համար՝ սրբապղծություն է. վարչապետ

Ոչ միայն հոգևորականները, այլ բոլորը քաղաքական հայացքներ ունենալու իրավունք ունեն: Ուրիշ բան է քաղաքական հայացքներ…

10 hours ago

Վենսի այցը կարող է որոշ պրոցեսներ արագացնել՝ գերիների հարցը խաղաղության լույսի ներքո լուծելու համար

ԱՄՆ փոխնախագահ Վենսի այցը հասարակության շրջանում սպասումներ է առաջացրել գերիների, ռազմագերիների և անհետ կորած անձանց…

16 hours ago

Ֆիդանը պնդում է, որ ավիահարվածներով և պատերազմով Իրանում ռեժիմի փոփոխություն չի լինի

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Իրանում ռեժիմի փոփոխություն տեղի չի ունենա,…

16 hours ago

Վարչապետն ընդունել է NVIDIA ընկերության փոխնախագահին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է NVIDIA ընկերության փոխնախագահ Ռև Լեբարեդյանին։ Զրուցակիցները քննարկել են Firebird ընկերության…

17 hours ago

Բաքվում ձերբակալվածների մասին խոսք կլինի․ Վենս

Բաքվում ձերբակալվածների մասին խոսք կլինի, Բաքու մեկնելուց առաջ «Զվարթնոց» օդանավակայանում լրագրողներին խոստացավ ԱՄՆ փոխնախագահ Վենսը`…

17 hours ago