Լրահոս 24/7
03.02.2026

«Թուրք» բառի օգտագործումը որպես վիրավորանք քաղաքական խոսքում անթույլատրելի է. ՄԻՊ

«Թուրք» բառի օգտագործումը որպես վիրավորանք քաղաքական խոսքում անթույլատրելի է. ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպանը բազմիցս է ընդգծել, որ հայաստանյան հանրային խոսույթը աչքի է ընկնում խտրական, անհանդուրժող, հասարակական տարբեր խմբերի թիրախավորող, պիտակավորող և ատելություն սերմանող ձևակերպումներով։ Ընտրությունների նախաշեմին նման խոսքի տեսակներն առավել լայն տարածում են ստանում և քաղաքական բանավեճի անբաժանելի մասն են դառնում: Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ այդ հանգամանքն անընդունելի է և պետք է արժանանա պատշաճ հակազդեցության։ Այս մասին ասված է ՀՀ ՄԻՊ-ի տարածած հայտարարության մեջ:

Վերջին օրերին հանրային լայն քննարկման առարկա դարձան կանանց պիտակավորող, սեռով պայմանավորված նախապաշարմունքներ պարունակող ու փաստացի կանանց արժանապատվությունը նվաստացնող ձևակերպումները: Սեռով պայմանավորված նախապաշարմունքներն ու կնոջ դերի վերաբերյալ թյուր ընկալումները, ցավոք, արմատավորված են հասարակությունում ու հասարակական կյանքի բոլոր մակարդակներում՝ հակասելով իրավահավասարության սկզբունքին։

Նույնքան անընդունելի է քաղաքական բանավեճի համատեքստում հաշմանդամություն ունեցող անձանց, այդ թվում՝ հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունեցող անձանց թիրախավորումը, պիտակավորումը ու վերջիններիս նկատմամբ տարածվող խտրական խոսույթը։ Մարդու իրավունքների պաշտպանն անթույլատրելի է համարում նաև կոնկրետ քաղաքական դերակատարների ու հանրային գործիչների կողմից լայնորեն տարածվող՝ էթնիկ կամ ազգային պատկանելության հիմքով ատելության խոսքը, պիտակավորող ու խտրական ձևակերպումները (օրինակ՝ «թուրք», «եզդի» և այլ համանման ձևակերպումները որպես վիրավորանք օգտագործելը)։

Շարունակում են արձանագրվել նաև կրոնական ազատությունների երաշխիքների պահպանման հետ կապված խնդրահարույց իրավիճակներ, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, կրոնական այլ կազմակերպությունների ներկայացուցիչների և աթեիստների թիրախավորման դեպքեր, վերջիններիս նկատմամբ խտրական, ատելության խոսքի դրսևորումներ։ Մարդու իրավունքների պաշտպանն անթույլատրելի է համարում հրապարակային խոսքի նման դրսևորումները և ընդգծում, որ ցանկացած հարց կարող է դառնալ ժողովրդավարական բանավեճի առարկա, բայց դա չի կարող իրականացվել մարդու իրավունքների չափանիշներն ու կրոնական ազատություններին առնչվող երաշխիքները ոտնահարելու միջոցով։

Այս փուլում հնչեղություն ունեն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ներկայացուցիչների նկատմամբ մի քանի քրեաիրավական գործընթացներ: Գործերից մեկով հրապարակային բանավեճի առարկա է դարձել այն հարցը, թե արդյոք խնդիրը կարող էր քննարկվել իրավական գործընթացների համատեքստում՝ նկատի ունենալով եկեղեցու ինքնավարությունը։ Ի գիտություն ընդունելով գործով դատական ակտի առկայությունն ու որևէ կերպ չմիջամտելով դատարանների գործունեությանը՝ Մարդու իրավունքների պաշտպանը բավարար չի համարում նշված հարցով իրավասու մարմինների կողմից վարվող հանրային հաղորդակցությունը և ընդգծում է, որ նման զգայուն ու իրավական բանավեճեր ենթադրող հարցերի առնչությամբ անհրաժեշտ է վարել անընդհատ, ամբողջական, միջազգային չափանիշների համաձայն՝ իրավասու մարմինների գործողությունների իրավաչափության հիմքերը ներկայացնող հաղորդակցություն։ Ընդ որում՝ նշված հարցերով հանրային հաղորդակցությունը պետք է իրականացվի՝ անհրաժեշտ զգայունություն պահպանելով։

Այս առումով Պաշտպանը մտահոգիչ է համարում այն, որ խտրական, ատելություն սերմանող, պիտակավորող ու թիրախավորող խոսքի տեսակներ օգտագործում են գրեթե բոլոր դերակատարները, իսկ նման խոսքին հակազդեցությունը հաճախ իրականացվում է պիտակավորող ու խտրական այլ ձևակերպումներով, ինչը չի կարող ունենալ որևէ արդարացում և պետք է համանմանորեն արժանանա հակազդեցության։

Վերը շարադրվածը նկատի ունենալով՝ Մարդու իրավունքների պաշտպանը կոչ է անում բոլոր դերակատարներին՝ քաղաքական ու ցանկացած այլ հանրային քննարկում իրականացնելիս բացառել անձի կամ անձանց խմբի նկատմամբ որևէ հիմքով խտրական, ատելության խոսույթ, հանրային դիսկուրսն ու իրավական բոլոր գործընթացներն իրականացնել մարդու իրավունքների չափանիշների անշեղ պահպանմամբ։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է