

Այն ինչ կատարվում է հիմա այստեղ անհավատալի է։ Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդները միավորվել են՝ կիսելու մարդկային եղբայրության «Զայեդ» մրցանակը՝ ի նշան Հայաստանի և ադրբեջանի միջև կնքված խաղաղության համաձայնագրի. Աբու Դաբիում մրցանակաբաշխության ժամանակ իր ելույթը այսպես է սկսել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Վերջին գրեթե 40 տարիների ընթացքում երբեք չէիք տեսնի «խաղաղություն», «Հայաստան», «Ադրբեջան» բառերը միասին, և նույնիսկ եթե այս բառերը միասին օգտագործվեին, դա, ըստ էության, կնշանակեր ինչ-որ անհավանական բան: Ահա, թե ինչու, այն ինչ տեղի է ունեցել 2025թ.-ին և տեղի է ունենում հիմա անհավանական է»,- ընդգծել է վարչապետը։
Ըստ նրա՝ արարողությունը միայն խաղաղության համաձայնագիրը տոնելու մասին չէ. «Այն նաև Հայաստանի և Ադրբեջանի կողմից այն փաստի հաստատումն է, որ հակամարտության էջը փակ է»,- հայտարարել է նա։
Ըստ վարչապետի, չնայած մրցանակը տրվում է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին, բայց այն երկու ժողովուրդներինն է:
«Անհավատալի բաները տեղի են ունենում, երբ կան հավատ, նվիրվածություն, տեսլական և իմաստություն: Կարծում եմ՝ խաղաղության համաձայնագիրը կնքվեց, քանի որ Հայաստանն ու Ադրբեջանը հասկացան, որ հակամարտությունը պետք է դադարեցվի հիմա, հակառակ դեպքում այն երբեք չի դադարեցվի՝ բերելով նորանոր տառապանքներ երկու երկրներին և ժողովուրդներին»,- ասել է նա։
Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա. Կաթողիկոսը հատուկ նամակով դիմել է Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի…
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ փետրվարի 4-ին՝ ժամը 16:10-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական…
Ռուսաստանի զինված ուժերը հարվածում են Ուկրաինայում ռազմական համալիրների հետ կապված թիրախներին, հայտարարել է Ռուսաստանի նախագահի…
Ադրբեջանական ԶԼՄ-ների տեղեկություններով՝ այսօր Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից հացահատիկով բեռնված 8 վագոն կուղարկվի Հայաստան: Նշենք, որ…
Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների երկրորդ փուլը տեղի է ունենում Աբու Դաբիում: Ռուսական լրատվամիջոցների…
ՀՀ խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը Մոսկվա կատարելիք պաշտոնական այցի շրջանակներում վաղը կհանդիպի Ռուսաստանի արտաքին գործերի…