

Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա. Կաթողիկոսը հատուկ նամակով դիմել է Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսին՝ նրա ուշադրությունը հրավիրելով Բաքվում բանտարկված Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարության ու հայ ռազմագերիների ազատ արձակման հարցին։ Այս մասին հաղորդագրություն է տարածվել Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում։
Նշվում է, որ Արամ Ա․ Կաթողիկոսը ԱՄՆ փոխնախագահի ուշադրությունն է հրավիրել ԼՂ-ում հոգևոր-մշակութային կոթողների անվտանգ պահպանման հրատապ հարցերի վրա՝ դիմելով նրա անձնական միջամտությանը։
Նամակում Վեհափառ Հայրապետը նաև հիշեցրել է, որ միջազգային իրավունքը հստակորեն շեշտում է թե՛ ռազմագերիների ազատ արձակման, թե՛ հոգևոր-մշակութային ժառանգության պաշտպանության կարևորությունը։
Հաղորդագրության համաձայն՝ Վեհափառ Հայրապետի նամակն արդեն հասել է ԱՄն փոխնախագահին։
Այն ինչ կատարվում է հիմա այստեղ անհավատալի է։ Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդները միավորվել են՝ կիսելու…
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ փետրվարի 4-ին՝ ժամը 16:10-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական…
Ռուսաստանի զինված ուժերը հարվածում են Ուկրաինայում ռազմական համալիրների հետ կապված թիրախներին, հայտարարել է Ռուսաստանի նախագահի…
Ադրբեջանական ԶԼՄ-ների տեղեկություններով՝ այսօր Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից հացահատիկով բեռնված 8 վագոն կուղարկվի Հայաստան: Նշենք, որ…
Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների երկրորդ փուլը տեղի է ունենում Աբու Դաբիում: Ռուսական լրատվամիջոցների…
ՀՀ խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը Մոսկվա կատարելիք պաշտոնական այցի շրջանակներում վաղը կհանդիպի Ռուսաստանի արտաքին գործերի…