

ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, որ Եվրոպական միությանը հնարավոր անդամակցության որոշումը հայ ժողովրդի ընտրությունն է, սակայն Երևանը պետք է հաշվի առնի ԵՄ-ի էության փոփոխությունը՝ տնտեսական միությունից վերածվելով ռազմաքաղաքականի։
«Եթե երբևէ սկսվեն արդեն պաշտոնական բանակցություններ, ապա դրանք շատ երկար տարիներ կտևեն։ Եվ, իհարկե, պետք է նայել Եվրոպական միության դինամիկային, թե ինչի է այն վերածվում։ Այստեղ, իհարկե, պետք է հետևել Եվրահանձնաժողովի և Բրյուսելի այն հայտարարություններին, որոնք ցույց են տալիս, որ Եվրոպական միությունը տնտեսական միությունից վերածվում է ռազմաքաղաքականի։ Սա էլ պետք է հաշվի առնել։ Եվ Եվրոպական միության բովանդակությունը մեր աչքի առջև է փոխվում»,– ասել է Օվերչուկը լրագրողների հետ զրույցում։
Նա հավելել է. «Արդյո՞ք հայերը պատրաստ են միանալ ռազմաքաղաքական միությանը, որը այսօր շատ ագրեսիվ է տրամադրված Ռուսաստանի Դաշնության նկատմամբ։ Հավանաբար, հայերն իրենց պետք է այդ հարցը տան։ Ամեն դեպքում, իհարկե, բազմիցս ասվել է, որ որևէ ինտեգրացիոն միավորման ընտրությունը միշտ հայ ժողովրդի ընտրությունն է»։
Փոխվարչապետը եզրափակել է. «Եվ այստեղ ակնհայտ է, որ ինչ-որ պահի որոշումներ պետք է կայացվեն, քանի որ իսկապես՝ և մեզ մոտ, և Հայաստանում Նիկոլ Փաշինյանը բազմիցս ասել է. բոլորը հասկանում են, որ Հայաստանը միաժամանակ երկու ինտեգրացիոն միավորումներում չի կարող գտնվել։ Հետևաբար, եթե երբևէ այդպիսի ընտրություն կատարվի, այն կունենա համալիր բնույթ՝ հաշվի առնելով այն դինամիկան, որն այսօր տեսնում ենք Եվրոպական միության էության փոփոխության մեջ»։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է իր այն միտքը, որ Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքների…
Ոչ միայն հոգևորականները, այլ բոլորը քաղաքական հայացքներ ունենալու իրավունք ունեն: Ուրիշ բան է քաղաքական հայացքներ…
ԱՄՆ փոխնախագահ Վենսի այցը հասարակության շրջանում սպասումներ է առաջացրել գերիների, ռազմագերիների և անհետ կորած անձանց…
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Իրանում ռեժիմի փոփոխություն տեղի չի ունենա,…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է NVIDIA ընկերության փոխնախագահ Ռև Լեբարեդյանին։ Զրուցակիցները քննարկել են Firebird ընկերության…
Բաքվում ձերբակալվածների մասին խոսք կլինի, Բաքու մեկնելուց առաջ «Զվարթնոց» օդանավակայանում լրագրողներին խոստացավ ԱՄՆ փոխնախագահ Վենսը`…