ԼՂ նախկին նախագահ Բակո Սահակյանը դատպարտվել է 20 տարվա ազատազրկման. հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Հաղորդվում է, որ Ադրբեջանի Քրեական օրենսգրքի համաձայն, թեև նրան ևս առաջադրվել են նույն մեղադրանքները, սակայն, քանի որ դատավճռի կայացման պահին արդեն լրացել է 65 տարեկանը, չի կարող դատապարտվել ցմահ ազատազրկման, այլ՝ սահմանվում է 20 տարվա բանտարկություն։
Նշենք, որ Բաքվի ռազմական դատարանում ավարտվել են ԼՂ նախկին ռազմաքաղաքական առաջնորդների շինծու գործով դատավարությունները, և հրապարակվում են նրանց դատավճիռները։













