

Օրենքի նախագծով հստակեցվում են անձի՝ տրանսպորտային միջոց վարելու հակացուցում ունեցող առողջական վիճակով պայմանավորված՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքի ինքնաշխատ դադարեցման իրավական հիմքերը:
ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի՝ փետրվարի 6-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է ««Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Հիմնական զեկուցող, ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը, մանրամասն ներկայացնելով առաջարկվող կարգավորումները, նշել է, որ հարցը քննարկվել եւ համաձայնեցվել է Առողջապահության նախարարության գործընկերների հետ: Մասնավորապես, հոգեկան, թմրամիջոցների կամ հոգեմետ- հոգեներգործուն նյութերի օգտագործմամբ պայմանավորված, հիվանդությունների վերաբերյալ «առողջապահական մարմինի տրված եզրակացություն» ձեւակերպումն առաջարկվում է փոխարինել «տեղեկատվություն» ձեւակերպմամբ, ինչը հնարավորություն է տալիս տվյալ տեղեկատվության փոխանակումը կատարել թվային եղանակով: «Այն պահին, երբ ԱՐՄԵԴ էլեկտրոնային առողջապահության համակարգում կարձանագրվի, որ անձն ունի թմրամիջոցների կամ հոգեկան առողջության խնդիրների հետ կապված այնպիսի սահմանափակումներ, որոնք պետք է հանգեցնեն վարելու իրավունքի դադարեցմանը, ինքնաշխատ եղանակավ ՆԳՆ էլեկտրոնային ռեգիստրը տեղեկատվությունը կստանա առողջապահական համակարգից եւ անձի վարելու իրավունքը կդադարեցվի»,- ասել է Արմեն Ղազարյանը: Նա տեղեկացրել է, որ 2021 թվականից մինչ օրս մեխանիկական հարցումների եղանակով դադարեցվել է 2370 անձի վարորդական իրավունքը:
Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը կարեւորել է հարցի քննարկումն ու առաջարկվող փոփոխությունը:
Նախագծի ընդունմամբ ակնկալվում է վերացնել իրավական բացը եւ անձի՝ վարելու իրավունք ձեռք բերելուց հետո վերջինիս մոտ տրանսպորտային միջոց վարելու բժշկական հակացուցում համարվող առողջական վիճակ առաջանալու դեպքում այն ինքնաշխատ կերպով կդադարեցվի՝ նպաստեով ճանապարհային երթեւեկության անվտանգության մակարդակի բարձրացմանը:
Հարակից զեկուցող Վահագն Ալեքսանյանն առաջարկել է կողմ քվեարկել նախագծին: Այն ստացել է դրական եզրակացություն:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է իր այն միտքը, որ Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքների…
Ոչ միայն հոգևորականները, այլ բոլորը քաղաքական հայացքներ ունենալու իրավունք ունեն: Ուրիշ բան է քաղաքական հայացքներ…
ԱՄՆ փոխնախագահ Վենսի այցը հասարակության շրջանում սպասումներ է առաջացրել գերիների, ռազմագերիների և անհետ կորած անձանց…
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Իրանում ռեժիմի փոփոխություն տեղի չի ունենա,…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է NVIDIA ընկերության փոխնախագահ Ռև Լեբարեդյանին։ Զրուցակիցները քննարկել են Firebird ընկերության…
Բաքվում ձերբակալվածների մասին խոսք կլինի, Բաքու մեկնելուց առաջ «Զվարթնոց» օդանավակայանում լրագրողներին խոստացավ ԱՄՆ փոխնախագահ Վենսը`…