Լրահոս 24/7

Բազմապատիկ անգամ ցածր գնով ձեռք կբերվեն հայկական արտադրության 4G/3G մոդեմներ

Փետրվարի 6-ին ՀԷՑ-ում ամփոփվել են ընկերության կարիքների համար հայտարարված 2000 հատ 4G/3G մոդեմների մատակարարման մրցույթի արդյունքները։ Այս մասին հայտնում է ՀԵՑ ժամանակավո կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը։

«Գնումների պլանով նախատեսված՝ 164 մլն դրամի փոխարեն նշված խմբաքանակը՝ այն էլ հայկական արտադրության, ձեռք կբերվի բազմապատիկ անգամ ցածր գնով՝ ընդամենը 27 մլն դրամ ընդհանուր արժեքով (հատը՝ 13.500 դրամ)։

Բաց, թափանցիկ և ներառական գնման գործընթացի արդյունքում ընկերության միջոցներից այսօր ևս ունեցանք լրացուցիչ շուրջ 137 մլն դրամի խնայողություն։

Ընդ որում՝ նախատեսված գնի և մրցույթով փաստացի ձեռք բերման արժեքի միջև նման անհամաչափ հարաբերակցություն վարչական վարույթի մեկնարկից ի վեր դեռևս չէինք ունեցել. ստացվում է՝ գնման պլանով նախանշված և բյուջետավորված գնի ընդամենը 16,5%-ով ձեռք ենք բերում անհրաժեշտ հերթական գնման խմբաքանակը։

Հավելեմ, որ լիովին նույն պարամետրերով նմանատիպ սարքավորումներ վերջին անգամ ՀԷՑ-ում ձեռք էին բերվել 2024 թվականին՝ 1 հատի դիմաց վճարելով 82.500 դրամ։ Ենթադրում եմ, որ այդ ձեռքբերման փաստացի գինն էլ հիմք է հանդիսացել նախորդ ղեկավարների կողմից ՀԷՑ-ի՝ 2025 թվականի գնումների պլանում նախանշված արժեք սահմանել նույն՝ 82.500 դրամը։

Իսկ 2024 թվականի խմբաքանակը՝ ռուսական արտադրության, մատակարարվել է նույն «Տաշիր» խմբի մաս կազմող՝ հայտնի ընկերություններից մեկի կողմից, որը տարիներ շարունակ «մենաշնորհային» և արտոնյալ պայմաններով ուղիղ կամ միջնորդավորված ՀԷՑ-ին է մատակարել նաև հարյուր հազարավոր էլեկտրական հաշվիչներ և տարաբնույթ էլեկտրասարքավորումներ ու տեխնոլոգիական լուծումներ։

Աներկբա է. ՀԷՑ-ն այլևս կոչված է և ծառայում է մեր ժողովրդին»,- գրել է Պեստրոսյանը։

Թիվ 1

Recent Posts

Հետևողականորեն գնալու ենք սահմանազատման միջոցով ՀՀ տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերմանը. վարչապետ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է իր այն միտքը, որ Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքների…

8 hours ago

Պատարագի խորանն օգտագործել քաղաքական քարոզի համար՝ սրբապղծություն է. վարչապետ

Ոչ միայն հոգևորականները, այլ բոլորը քաղաքական հայացքներ ունենալու իրավունք ունեն: Ուրիշ բան է քաղաքական հայացքներ…

8 hours ago

Վենսի այցը կարող է որոշ պրոցեսներ արագացնել՝ գերիների հարցը խաղաղության լույսի ներքո լուծելու համար

ԱՄՆ փոխնախագահ Վենսի այցը հասարակության շրջանում սպասումներ է առաջացրել գերիների, ռազմագերիների և անհետ կորած անձանց…

15 hours ago

Ֆիդանը պնդում է, որ ավիահարվածներով և պատերազմով Իրանում ռեժիմի փոփոխություն չի լինի

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Իրանում ռեժիմի փոփոխություն տեղի չի ունենա,…

15 hours ago

Վարչապետն ընդունել է NVIDIA ընկերության փոխնախագահին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է NVIDIA ընկերության փոխնախագահ Ռև Լեբարեդյանին։ Զրուցակիցները քննարկել են Firebird ընկերության…

15 hours ago

Բաքվում ձերբակալվածների մասին խոսք կլինի․ Վենս

Բաքվում ձերբակալվածների մասին խոսք կլինի, Բաքու մեկնելուց առաջ «Զվարթնոց» օդանավակայանում լրագրողներին խոստացավ ԱՄՆ փոխնախագահ Վենսը`…

15 hours ago