Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդն ստորագրել է Եվրոմիության կազմից դուրս գալու մասին օրենքը: Հռչակագրի ընդունումից գրեթե 4 տարի անց Միացյալ Թագավորությանը 1 քայլ է մնում Brexit-ին հասնելու համար: Հիշեցնենք, որ դեռ 2016-ին դրա օգտին քվեարկել էր բրիտանացիների կեսից ավելին:
Հունվարի 31-ին, գրինվիչի ժամանակով 23:00-ին, Մեծ Բրիտանիան կլքի Եվրոմիությունը:
Հունվարի 31-ից, այնուամենայնիվ, կտրուկ փոփոխություններ երկրի կյանքում չեն սպասվում: Փետրվարի 1-ից կսկսվի անցումային փուլը, որը կտևի մինչև 2020-ի տարեվերջ: