Լրահոս 24/7

ԱՍՀՆ-ն՝ Ղարաբաղից տեղահանվածների սոցիալական աջակցության մասին

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Նվեր Կոստանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ վերջին շրջանում որոշ քաղաքական ուժեր և ինքնակոչ պաշտոնյաներ ակնհայտորեն զբաղված են նախընտրական շահարկումներով և միտումնավոր ապատեղեկատվության տարածմամբ՝ պետության կողմից Ղարաբաղից տեղահանված հայրենակիցների սոցիալական աջակցության իբր դադարեցման վերաբերյալ։

Ըստ նրա՝ այս քարոզչական թեզերը ոչ միայն չեն համապատասխանում իրականությանը, այլև վտանգավոր են, քանի որ շահարկում են կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց սոցիալական խնդիրները։

«Մեր հայրենակիցների սոցիալական աջակցության ծրագրերը շարունակվում և ընդլայնվում են` թե´ բնակապահովման, թե´ զբաղվածության, թե´ սոցիալական աջակցության ուղղություններով։

Մասնավորապես`շարունակվում է Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման ծրագիրը, որը սոցիալական պաշտպանության ոլորտի ամենամասշտաբային ծրագրերից մեկն է՝ շուրջ 2 միլիարդ դոլար բյուջեով։

Շարունակվում է նաև Ղարաբաղից տեղահանված առանձին խմբերին տրամադրվող 30,000 դրամ աջակցության միջոցառումը, որից օգտվում է 44000 անձ, կարիքավոր ընտանիքներին ուղղված հրատապ սոցիալական աջակցության ծրագրի շահառու ընտանիքների թիվը 6000 է. այս բոլոր ծրագրերի շրջանակում հայրենակիցները փաստացի և շարունակաբար ստանում են պետական աջակցություն՝ հակառակ ապատեղեկատվություն տարածողների պնդումներին։

Ավելին, շուտով կմեկնարկեն նաև վարձակալության երկարաժամկետ փոխհատուցման և հայրենակիցների ինքնազբաղվածության խթանմանն ուղղված նոր ծրագրեր։

Ղարաբաղից տեղահանված շուրջ 25 000 անձ ներկայումս ունի ֆորմալ զբաղվածություն։

Առհասարակ սոցիալական խնդիրների և աղքատության հաղթահարման հարցում պետության քաղաքականությունը հստակ է․ ճանապարհը մեկն է՝ աշխատանքը։ Պետությունը խրախուսում է աշխատանքը՝ որպես կյանքի դժվարին իրավիճակից դուրս գալու հիմնական միջոց, և հետևողականորեն իրականացնում է քաղաքականություն, որն ուղղված է քաղաքացիների կայուն և երկարաժամկետ զբաղվածության ապահովմանը։

ԱՍՀ նախարարությունը տարբեր ձևաչափերով շարունակաբար հանդիպումներ է ունենում Ղարաբաղի մեր հայրենակիցների հետ, լիարժեք տեղեկացված է նրանց հուզող խնդիրներից, իսկ պետության կողմից իրականացվող քաղաքականությունները մշակվում են՝ նաև հաշվի առնելով հայրենակիցների կարիքներն ու դիտարկումները»,- նշվում է պարզաբանման մեջ:

Թիվ 1

Recent Posts

Fun Fruit ընկերությունը «Gulfood 2026» ցուցահանդեսին ներկայացրել է իր մրգերը

Մրգերի արտադրությամբ զբաղվող հայկական Fun Fruit ընկերությունն օրերս Դուբայում մասնակցել է «Gulfood 2026» սննդի և…

20 seconds ago

Հետևողականորեն գնալու ենք սահմանազատման միջոցով ՀՀ տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերմանը. վարչապետ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է իր այն միտքը, որ Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքների…

11 hours ago

Պատարագի խորանն օգտագործել քաղաքական քարոզի համար՝ սրբապղծություն է. վարչապետ

Ոչ միայն հոգևորականները, այլ բոլորը քաղաքական հայացքներ ունենալու իրավունք ունեն: Ուրիշ բան է քաղաքական հայացքներ…

11 hours ago

Վենսի այցը կարող է որոշ պրոցեսներ արագացնել՝ գերիների հարցը խաղաղության լույսի ներքո լուծելու համար

ԱՄՆ փոխնախագահ Վենսի այցը հասարակության շրջանում սպասումներ է առաջացրել գերիների, ռազմագերիների և անհետ կորած անձանց…

18 hours ago

Ֆիդանը պնդում է, որ ավիահարվածներով և պատերազմով Իրանում ռեժիմի փոփոխություն չի լինի

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Իրանում ռեժիմի փոփոխություն տեղի չի ունենա,…

18 hours ago

Վարչապետն ընդունել է NVIDIA ընկերության փոխնախագահին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է NVIDIA ընկերության փոխնախագահ Ռև Լեբարեդյանին։ Զրուցակիցները քննարկել են Firebird ընկերության…

18 hours ago